Շարունակելով <ապազգային> ստատուսներիս շարքը, ասեմ, որ հայ ժողովուրդը երբևէ լուրջ կրոնական <խնդիր> չի ունեցել մահմեդական աշխարհի հետ և հազար տարուց ավելի պատմությունն էլ նշածիս ապացույցն է:
Երբևէ, ո՛չ Պարսկաստանի տիրապետության տակ եղած ժամանակ, ո՛չ մոնղոլ-թաթարների, ո՛չ էլ արաբական խալիֆաթի տիրապետության տակ, հայերը ցեղասպանության չեն ենթարկվել քրիստոնեա լինելու համար: Իսկ հիմա ամենակարևորը. նույնիսկ Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ եղած ժամանակ, հայերը քրիստոնեա լինելու համար չեն կոտորվել, իսկ 1915 թվի հայերի ցեղասպանությունն էլ, որևէ կապ չուներ մահմեդական-քրիստոնեա հակասության հետ:
Եթե վերևում նշածս պետությունները խնդիր դրած լինեին բնաջնջել իրենց տիրապետության տակ ապրող քրիստոնեաներին, ապա հարյուրավոր տարիների ընթացքում հաստատ դա նրանց կհաջողվեր, իսկ այսօրվա այն պնդումները, թե Սիրիրայում մահմադեկանները կոտորում են քրիստոնեա հայերին, սարսափելի ապատեղեկատվություն է և կարող եմ հաստատապես պնդել, որ այսքան ժամանակ, որևէ հայ Սիրիայում չի սպանվել քրիստոնեա կամ հայ լինելու պատճառով, իսկ ռուսական հեռուստակայանների կազմակերպած վայնասունն էլ կապված է միայն իրենց ներքին խնդիրներից աշխարհի ուշադրությունը շեղելու և հայերին որպես <քավության նոխազ> ներկայացնելու դրդապատճառներով: Բանը հասել է նրան, որ Կադիրովն ու Վալուևն են Քեսաբի մասին կոչեր անում: Ողբամ քեզ հայ ժողովուրդ, որ Հայաստանում այնպիսի իշխանություններ են, որոնք թույլ են տալիս իրենց ազգային խնդիրները շահարկեն ով ուզես՝ Բորիս Մոեսեևից սկսած, վերջացրած Քիմ Քարդաշյանով....
Առաքել Սեմիրջյան