Ռուսաստանի ու Ուկրաինայի հաշտության գինը լինելու է Ղրիմը և Աջ Սեկտորի վերացումը: Սաա գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում և արդեն նշմարվում են Լաավրով-Քերրի բանակցությունների փողզիջման ուրվագծերը. Ռուսաստանը ստանում է Ղրիմը, բայց չի մտնում Ուկրաինայի Արևելք ու Հարավ-Արևելք, Ուկրաինայի նոր իշխանությունները սկսվում են դիտարկվել որպես լեգիտիմ, բայց փոխարենը արմատախիլ են անում Աջ Սեկտորին ու բոլոր այլ ծայրահեղ-ազգայնական ուժերին՝ իշխանական համակարգից:

Սրա բոլոր նախանշանները արդեն կան. Ռուսաստանը սկսել է թուլացնել Ուկրաինայի սահմանին կուտակած իր բանակային խմբավորումները, փոխարենը, Ուկրաինայի ու Արևմուտքի կողմից էականորեն նվազել է Ղրիմի անեքսիայի շուրջ աղմուկը: Բացի դրաանից, արդեն շաբաթից ավել է, ինչ ուժգին պրեսսինգի է ենթարկվում Աջ սեկտորը և Մուզիչկոյի սպանությունից հետո, արդեն ձեռնամուխ են եղել ողջ կառույցի կազմալուծմանը:

Երեկ երեկոյան Մայդանում էլի կրակոցներ են եղել և հաղորդվում է, որ Աջ Սեկտորի ակտիվիստներից մեկը գնդակահարել ՄԱյդանի ինքնապաշտպանության երկու մարտիկների, ինչպես նաև Կիևի պետաշխատակազմի պետի տեղակալը: Անմիջապես հետևել է ՆԳՆ նախարար Ավաակովի հայտարարությունը, որ միանգամից ասել է, որ մեղավոր է Աջ Սեկտորը և հավելել է, որ Աջ Սեկտորին կասկածում են փետրվարի 17-20-ին այդքան մարդկանց սպանած դիպուկարահերների հետևում կանգնած լինելու մեջ:

Սա նշանակում է, որ մոտ ժամանակներս Աջ Սեկտորին կճանաչեն օրենքից դուրս, իսկ Մայդանի ողջ մութ կողմը կբարդվի Յանուկովիչի ու Աջ Սեկտորի վրա: Ուկրաինան աստիճանաբար կվերադառնա այն քաղաքական կուրսին, որը կար մինչև մայդանը ու ստատուս քվո կհաստատվի՝ գոնե մի որոշ ժամանակով: Այս քաղաքական զինադադարի գինն էլ կլինի Աջ Սեկտորն ու Ղրիմը:

Ու որպեսզի համաշխարհային հանրության ուշադրությունը շեղվի Ուկրաինայից, հավանաբար էլի փոխադարձ պայմանավորվածության արդյունքում կազմակկերպվեց Սիրիական քաղաքացիական պատերազմի էսկալացիա, իսկ Ռուսաստանը արդեն մի քանի օր է շեշտադրումներ է անում հայկական գործոնի ու ցեղասպանության վրա: Իրականում, սա շատ բարդ ու մի քանի մակարդակ ունեցող խաղ է ու ամեն ինչ խոսում է նրա մասին, որ ինչպես 2001 թվականին, այնպես էլ հիմա, ԱՄՆ-ը ու Ռուսաստանը պայմանավորվել են ինչ որ բանի շուրջ ու մի խաղ են ձեռնարկել, որի ընթացքն ու արդյունքները գիտեն միայն իրենք, իսկ մնացածը պարզապես պեշկաներ են այս խաղում:

 

 

Անդրանիկ Իսահակյան