Ապրիլի մեկին իհարկե կարելի է հերթական անգամ շաքարամանում աղ լցնել շաքարի փոխարեն, իսկ աշխատավայրում կատակել, թե Ձեր գործընկերոջ մեջքն ամբողջությամբ սպիտակ է, բայց կան շատ ավելի հետաքրքիր տարբերակներ, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք Ձեզ:
Կարելի է ներկել օճառն անգույն մատնաքսուքով, իսկ չորանալուն պես դնել տան օճառի տեղը:
Մատնաքսուքը լցրեք թղթի վրա, թողեք չորանա, այնուհետև մաքրեք ծայրերը թղթից: Այս «հետքը» կարող եք տեղադրել ցանկացած վայրում, անգամ Ձեր ամուսնու նոր վերնաշապիկի վրա:
Կարող եք զարդարել տան մուտքի գորգը
Կամ միջանցքը
Տեսնես ո՞վ է օգտվել մեր զուգարանակոնքից
Կարծում ենք մեկնաբանություններն ավելորդ են, ամեն ինչ պարզ է
Կարող եք կպչուն թղթեր մեքենայի կամ այլ պարագաների վրա