«Գրազը» հաղթելու համար Ռումինաիայի 25-ամյա բնակիչ Ռադու Կալինչեսկուն պատառաքաղ է կուլ տվել: Հաղորդում է The Daily News -ը: Նա բժիշկներին է դիմել այն ժամանակ, երբ ստամոքսի շրջանում սուր ցավեր է զգացել: Ռենտգենյան նկարները ցույց են տվել, որ տղամարդու ստամոքսում պատառաքաղ կա: Հետագայում պարզվել է, որ ոգելից խմիչքի ազդեցության տակ գտնվելով, Կալինչեսկուն «գրազ» է եկել ընկերոջ հետ, թե կարող է առանց որևէ խնդրի պատառաքաղը կուլ տալ:

Հետազոտելուց հետո բժիշկներն արձանագրել են, որ պատառաքաղը կենսական նշանակություն ունեցող օրգանները չի վնասել և հիվանդին տուն են ուղարկել, որպեսզի «բնական ճանապարհով դուրս գա»: «Հիմա ես հասկանում եմ, որ սա շատ հիմար արարք էր: Չեմ կարծում, որ երբևէ նման իրավիճակում կհայտնվեմ»,- նշել է Կալինչեսկուն: