Մի ճամբարը՝ կուլ տալով լայֆնյուզի քցած ու հետո սալավյով-վալուեվով սրած խայծը, աղաղակում է նրա մասին, որ քեսսաբում հայերի են սպանում ու գնդակահարում ու շատերն անկեղծորեն հավատում են, որ էն կտրած գլուխներով ու խմբակային գնադակարության վիդեոներում իրոք հայերի են սպանում ու հենց Քեսսաբում: Բնականաբար մեր մեջ զարթնում ա քնած ատելությունը թուրքի հանդեպ ու Արցախյան պատերազմից ծնված ոչ թե թուրքից փախնելու, այլ թուրք ջարդելու ցանկությունը:
Սա ձեռք է տալիս այն ուժեւրին, ովքեր շահագրգռված են, որ Սիրիայի ու աշխարհի հայությունը վերջապես դրսևորի հստակ հակաթուրքական ու հակաարևմտյան դիրքորոշում ու օգտագործի իր բավականին ուժեղ ռեսուրսներն ու լծակները էդ մի ճամբարում:

Մյուս ճամբարում լրիվ հակառակ տրամադրություններ են. մատնացույց են անում, որ լայֆնյուզի տարածածը ֆեյք ա, իսկ վիդեոներում հայեր չեն ու դա քեսսաբում չի, իսկ քեսսաբում ոչ մի հայ չի սպանվել, բոլորին տեղահանել են: Դե գլոբալ թեման էլ էն ա, որ Հայաստանը պետք ա շարունակի կոմպլեմենտարիզմը ու փորձի մեյդան չընկնել մեծ տերությունների խաղում, որ հանակարծ ԵվրոպաԱմերիկաները մեզանից չնեղանան ու աստված չանի՝ ռուսաստանի դիրքերը հանկարծ չուժեղացնենք: Էլ ասենք էն, որ ցանկացած ակտիվություն կարա բերի նրան, որ սկսեն հայերին կոտորել:

Դե ճիշտը միշտ մեջտեղներում ա լինում: Հա, Քեսսաբում հենց սպանված հայերի մասին լուրեր չկա, բայց կա տեղեկատվություն, որ Քեսսաբում 20-ից ավել հայի են առևանգել իսլամիստները, մի քանի կնոջ բռնաբարել են, իսկ տեղահանության ժամանակ տարբեր պատճառներով մահացել է 80 մարդ (չի ասվում, թե քանիսն են հայ):
Անգամ եթե ոչ մեկ չզոհվեր, տեղահանության փաստը կա, պղծված եկեղեցիների փաստը կա, թալանված տների փաստը կա, Թուրքիայի անմիջական ներգրավվածության փաստը կա... այսինքն ամեն դեպքում, կարող ենք պնդել, որ Քեսսաբյան իրադարձություններում պետք է չընկնենք ոչ մի ծայրահեղության մեջ:

Ասել է թե, ոչ պետք ա ռուսների շիրա տված իստերիկան տիրաժավորենք, ոչ էլ արխային ընկնենք, որ այնտեղ իրականում ոչ մի բան չի կատարվում ու ոչ մի թիրախավորված վիճակ չկա հայերի համար:

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան