Այլևս իրավունք չունենք միջազգային ասպարեզում լինել պասիվ խաղացող:Եթե աշխարհասփյուռ հայությունը չ համախմբվի Հայաստանի շուրջ ու Հայաստանի համար, ապա դատապարտված ենք բոլորս մնալ միջակ պետություն,իսկ հայերը օտար երկրներում 2րդ պլանի խաղացող:Եկեք նայենք հարցին առանց էմոցիաների,սթափ հաշվարկելով մեր շահերը:Երկու աշխարհամարտերի ընթացքում գլոբալ առումով համախմբված չենք եղել,չենք ունեցել պետականություն,որի շուրջ կարող էինք համախբվել և ստանալ մեր ազգային-պետական շահը:Տառապել ենք աշխարհի մյուս պետություններում իրենց ժողովրդների հետ,կռվել ենք մյուսների կազմում մյուսների համար,բայց օգտվել են հաղթանակից մյուսները ,իսկ մենք ստացել ենք փշրանքներ:Դա բնական է,որովհետև չենք ունեցել պետություն:Այժմ էլ սկսում է 3 համաշխարհային բախումը,որովհետև միգուցե սա գլոբալ պատերազմի չվերաժվի մնա լոկալ կոնֆլիկտների մակարդակում,բայց պետք է կույր լինել,որ չ նկատես սկում է:Եթե կան հայեր,որ մտածում են Հայաստանից աջը քաշեն ու լավ կ լինի իրենց համար չարաչար սխալվում են,որովհետև նորից տառապելու են մյուսների հետ մյուսների համար,զրկանքներ են կրելու մյուսների համար,վայելելու են մյուսները,իսկ իրենց լավագույն դեպքում փշրանքներ են ստանալու:Կարծում եք օտար երկրներում ձեր վաստակած բանկային հաշիվները չեն տուժելու?կարձում եք ֆիզիկապես անվնաս եք բոլորտ մնալու?կամ մտածում եք ձեր գույքը չի վնասվելու?:Եթե համախբվեք մեր պետության շուրջ միգուցե նորից այդ ամենի միջով անցնեք,բայց արդյունք վայելողներից մեկնել մենք կ լինենք և իզուր չեն անցնի մեր մաքառումները:Կ սկսեք բողոքել Հայաստանի իշխանություններից,որ նրանց պատրառով չեք ձեր ունեցվածքով գալիս Հայաստան?միամիտ մի եղեք,,մեծամասշտաբ.գլոբալ պատերազմի դեպքում էլ չեք նայի Հայաստանի քաղաքական իրավիճակին ու կ գաք Հայաստան,բայց արդեն ցավոք ունեզուրկ ր Հայաստանի հաղթանակին չեք նպաստի դրանով,գուցե միայն ֆիզիկապես նպաստեք:մեր ընտրելու ժմանակն է.կամ մնում ենք աշխարհասփյուռ և այլոց օգնական ու օտարին ժառայող կամ համախբվում ենք մեր պետության շուրջ:Լավ հիշեք մեկ է մի օր գալու եք Հայաստան,լավ կլինի ժամանակին և անվնաս գաք,որովհետև ինչքան էլ մեր կիսավեր ու աղքատ տնից փախչենք ուրիշի հարուստ տուն, չենք դառնա նրա տան անդամ,մի օր կ վռնդեն,եկեք մեր տունը շենացնենք ու հզորացնենք,ոչ թե ուրիշի շեն տնով հիանանք:Այդ ուրիշնել է ժամանակին իր տունը սարքել:

 

 

Տիգրան Մկրտչյան