Քեսապը մի՛ շահարկեք ...
Այսօր Քեսապը շատերի համար PR-ի միջոց է դարձել: Օրինակ մի խումբ պատգամավորներ գնացին Լաթաքիա, հանդիպեցին Ասադի , Արամ Առաջինի ու քեսաբահայերի հետ, շրջեցին, ֆոտոսեսիա արեցին այնտեղ եւ Հայաստանում… ու վերջ: Դրանից, բնականաբար, մարտերը Սիրիայում չդադարեցին: Մինչդեռ պարտավոր էին միջազգային ատյաններում հարցը հանրայնացնել, իրենց տուրիզմի գումարն էլ ուղղեին քեսապահայության կարիքներին: Պատգամավորներից մեկ-երկուսը հարցազրույցներում ասել են, թե պատրաստվում են քեսապահայերի մասին գրքեր տպագրել օտար լեզուներով ու տարածել: Հետո՞, վե՞րջ…
Քեսապով մտահոգ (հուսամ՝ իսկապես այդպես է) մի խումբ էլ, կոչ է անում ջոկատներ կազմել եւ ուղարկել այնտեղ՝ իբր կռվելու Ալ-Ղայիդայի, թուրքերի ու մյուսների դեմ: Լավ, ասենք գնացին, իսկ հետեւանքները: Չէ՞ որ ամեն երկրում, նաեւ մեր հայրենիքում Քեսապներ ունենք (արտագաղթ, սոցիալական ծանր վիճակ եւ իրավունքների ոտնահարում) …
Նախ, փորձը ցույց է տալիս, որ պաթետիկ կոչեր անողները հաճախ գործի կեսից աննկատ «ծլկում» են: Երկրորդ, ինչ վերաբերում է Սիրիա ջոկատներ ուղարկելուն, այդպիսով Հայաստանը կներքաշվի պատերազմի մեջ: Եվ երրորդ՝ զենք կամ զինյալներ ուղարկելը սոցցանցերում ու ասուլիսներում բարձրաձայնելու բան չէ:
Ոմանք կոչ են անում Քեսապ ուղարկել Ժիրայր Սեֆիլյանին, Սարգիս Հացպանյանին, ԱՍԱԼԱ-ի (???) տղաներին :
Վերջինը առանձին թեմա է, ինչպես ասում են՝ ուրիշ օպերայից է, հետեւաբար ՝ մեկ այլ առիթով:
Սերժ Կանայան