Հյուսիսային Կորեան չի բացառել ատոմային նոր փորձարկումները: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը' հղում կատարելով Կորեայի ժողովրդական-ժողովրդավարական հանրապետության արտաքին գործերի նախարարությանը: «Մենք չենք բացառում նոր ատոմային փորձարկումները' ատոմային զսպումների մեր ծրագիրը ամրապնդելուն ուղղված»,- ասվում է ԱԳՆ-ի հայտարարության մեջ: Ավելի վաղ ՄԱԿ-ում Կորեայի դեսպան Լի Դոն Իրը մերժել էր ԱՄՆ-ի հետ բանակցությունները' ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների պատճառով, որը Հյուսիսային Կորեան գնահատում է որպես սպառնալիք: Հյուսիսային Կորեան իրեն ատոմային գերտերություն է հռչակել 2005 թվականին: