Մեկը ժամը ի՞նչ է, մենք՝ հայրես 90-ականներին ուզած-չուզած մասնակցում էինք վայրի բնության պահպանողների կողմից կազամակերպված ամենամյա այս ակցիային, մեկ ժամի փոխարեն մոտ երկու տարով:

Հիմնականում, երբ լույսերը միանում են խավարասերները մտնում են ծակուծուկերը, բայց, արի ու տես, մեր իրականության մեջ լրիվ հակառակն է: Երբ միացրեցին մեր լույսերը, հանրային հարթակ դուրս եկան խավարասարներն ու տարբեր տեսակի միջատները և մինչև այսօր ուտում են մեր կյանքի հիմերը:

Ուր էր թե մեկ ժամով անջատելուց հետո աշխատեր նույն այդ հակադրությունը և գրողի ծոցը գնային մեր ազգը կեղեքող շները:

 

Հովհաննես Եսայան