Անցյալ տարի ուղիղ մեկ օրով եղա մերձմոսկովյան քաղաքներից մեկում:Քաղաքի կենտրոնական մասում զբոսնելիս զարմացա,զարմանալը մեղմ է ասված,որովհետև շոկի մեջ էի,երբ կենտրոնում տեսա Լենինի արձանը:Արձանը ուղակի կանգուն չէր այլ լավ խնամված էր և շրջապատված էր ծաղիկներով: Ինձ համար ուղակի զարմանալի էր,որ Ռուսաստանում դեռ կան նրա արձաններից:Չանդրադառնամ ուկրաինական ճգնաժամի հետ կապված իմ տեսակետին,որովհետև արդեն անդրադարձել եմ նախորդ գրառումներիցս մեկում,միայն կասեմ,որ զարմանում եմ թե ինչպես են ռուսները պահում Լենինի արձանը ցայսօր և այդքան ծանր են տանում երբ Ուկրաինայում տապալում են նրա արձանները:Երբ Կուտուզովի արձանը հանեցին դեռ հասկանալի էր ռուսների արձագանքը,բայց զարմանում եմ ,երբ Լենինի արձանների համար են այդպես տանջվում:Հարգելիներս դուք ոչ Թե պետք է դատապարտեիք ուկրաինացիների այդ ուշացած քայլը այլև ինքներդ հայերի պես դեռ 91 թվականին այդ արձանները ապամոնտաժեիք:Ցանկացած ռուս ում համար իր հայրենիքի հզորությունը թանկ է լինի նա լիբերալ թե ազգայնական պետք է ամոթ համարի լենինի արձանը փողոցում տեսնելը: Լենինն այն մարդն է,որ 1ին համաշխարհային պատերազմի ժամանակ հաղթանակին այդքան մոտ ժամանակ պարտության դրդեց Ռուսաստանը:Լինելով գերմանական հետախուզության գործակալ նա եկավ Ռուսաստան սարքեց հեղախոխություն և դուք հաղթանակին մոտ լինելով պարտվեցիք և տասնյակ տարներով հետ ընկաք:Ուկրաինացիներին դատապարտելու փոխարեն ինքներտ հանեք նրա արձանները,ազատվեք սովետական բռնապետության այդ մնացուկից և ինքներդ էլ կ դառնաք ազատ Ռուսաստան ,նաև կ շահեք գործընկերների վստահությունը: