Այսօր՝ մարտի 29–ին, ամբողջ աշխարհը նշում է «Մոլորակի ժամ» միջազգային էկոլոգիական ակցիան, որին միացել է նաև Երևան քաղաքը 2009 թվականից։
Հետևաբար այսօր, ժամը 20:30-ից 21:30-ը կանջատվի մայրաքաղաքի փողոցների լուսավորությունը՝ որպես ներդրում այդ միջոցառմանը։
www.earthhour.org ակցիային մարդիկ միանում են կամավոր, սակայն ցանկացած քաղաք, միանալով ակցիային, պարտավորվում է մեկ ժամով անջատել քաղաքի արտաքին լուսավորությունը:
Նախորդ տարի այս ակցիային մասնակցել էր աշխարհի ավելի քան 5300 քաղաք:
Միանանք բոլորս «Մոլորակի ժամ» ակցիային թեգերով։
Մարիա Բարաղամյան