Գենդերային անհավասարությունը մինիմումի հասցնելու նպատակով վերջերս Նորվեգիայի բանակում տղամարդ զինծառայողները սկսել են ապրել կին զինծառայողների հետ միասին նույն զորամասում: Հայտնվում է, որ նրանց միասին ապրելու հանգամանքը զրոյի է հասցրել նորվեգական զինված ուժերում սեռական բռնությունները:
Մեկ սենյակում քնում են 4 տղամարդ և երկու կին: Նորարարությունն առաջին անգամ իրեն արդարացրել է այս տարվա սկզբին երկրի հյուսիսային հատվածում:
Ծառայողներից մեկն ասել է. «Մենք շատ շուտ մեկ ամբողջական թիմ դարձանք: Համատեղ կյանքը փոխադարձ վստահության կարևոր քայլ է»:
Նորվեգիայի բանակում պայմանագրային են ծառայում: Նորվեգիան առաջինն էր ՆԱՏՕ-ի երկրների կազմում, որ զինվորական ծառայությունը դարձրեց պարտադիր երկու սեռերին պատկանող քաղաքացիների համար: