Մենք ականատես ենք լինում արևմուտքի կողմից իրականացվող հերթական երկակի ստանդարտների քաղաքականությանը, երբ պատժամիջոցներ են կիրառվում Ռուսաստանի նկատմամբ, այն բանի համար, որ Ղրիմը, որտեղ ապրում են հիմնականում ռուսներ, ովքեր սեփական կամքով ցանկություն են հայտնում միանալ մայր Ռուսաստանին, ընդունում է իր կազմի մեջ:
Բայց նույն արևմուտքը լռում է և պատժամիջոցներ չի կիրառում Թուրքիայի նկատմամբ, ով, կոպտորեն խախտելով ժողովրդավարական նորմերը, իր պետության տարածքում փակում է youtube-ն ու Twitter-ը: Արևմուտքը լռում և պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ, ով ագրեսիա է իրականացնում իր հարևան պետության՝ Հայաստանի նկատմամբ արդե 20 տարուց ավելի կրակ բացելով իր գյուղում ապրող, իր հողը մշակող հայ գյուղացու ընտանիքի ուղղությամբ: Եթե youtube-ն ու Twitter-ը Թուրքիայի փոխարեն արգելվեր Ռուսատանում, կամ եթե Ադրբեջանի փոխարեն Ռուսաստանը կրակ բացեր իր հարևան որևէ պետության ուղղությամբ, մի ամբողջ վայնասուն կբարձրացվեր «ժողովրդավարական » բևեռի կողմից: Պետք է վերջ տալ նման միաբևեռ աշխարհի գոյությանը և դա կարող է անել միայն Ռուսաստանը: Սա է պատճառը, որ Հայաստանն ուղղակիորեն կանգնած է Ռուսաստանի կողքին և ինչը ՄԱԿ-ում իր քվեարկությամբ Հայաստանը հաստատեց ևս մեկ և վերջին անգամ:
Հ.Գ. Փողով կարելի է գնել ամեն ինչ, բայց յուրաքանչյուր պետություն ինքը պետք է որոշի որոնք են այն արժեքներն ու սկզբունքերը, որոնք ինքը որևէ գումարի դիմաց չի վաճառի:
Մենուա Հարությունյան