41-ամյա դերասանուհի Քեմերոն Դիասը իր վերջին հարցազրույցներից մեկում ասել է, թե ինչպես է վերաբերվում իգական սեռին: Բաց ֆոտոսեսիայի ժամանակ նա հայտարարել է, որ յուրաքանչյուր կին կյանքում գոնե մեկ անգամ սեքսուալ ցանկություն է զգում մեկ այլ կնոջ նկատմամբ: «Ես կարծում եմ, որ կանայք հիասքանչ են, ուղղակի հիասքանչ»,- ասել է դերասանուհին: Նրա կարծիքով դրանում ոչ մի ամոթալի բան չկա: Հիշեցնենք, որ Քեմերոնի հետ սա այս թեմայով առաջին հարցազրույցը չէ: 2010թ.-ին դերասանուհին խոստովանել է, որ, չնայած կանանց նկատմամբ ունեցած իր սեքսուալ ցանկություններին, նա իրեն լեզբուհի չի համարում: