ՙՙ Ժառանգության ՚՚ վերջին ՙՙ հանրահավաքում ՚՚ դարակազմիկ իրադարձություն է տեղի ունեցել: Այդ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ճանաչել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Կիևից խիստ հավաստի աղբյուրները փոխանցում են, որ ուկրաինացիները այս գիշեր հանգիստ, երանելի երազներով են քնել, վստահ, որ այլևս իրենք հուսալի պաշտպան ունեն: Ուկրաինայում մտավախություն է եղել, որ ՄԱԿ-ի քննարկումից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը չի հաստատի կայացված որոշումը, սակայն լուրն առնելուն պես տոնական համերգներով, ՙՙ գուլյանկաներով ՚՚, հրավառություններով են անցկացրել…Իսկ փողոցում հանդիպած ադրբեջանցիներին տեսնելիս ասել են՝ տարոսը ձեզ մեր հարազատ ազերի բարեկամներ…
Չէ՛, իրոք մեզանում կան խելացի, արդար, խոհեմ մարդիկ…
Հիմա լուրջ…Ա՛յ Րաֆֆի բան ու գործ չունես, չես զգում, որ քաղաքականությունը քո տեղը չի…Մի գործ ճարի, վերջապես հուշեր գրի կամ հանրամատչելի ձեռնարկ էքստրեմալ իրավիճակներում աղոթելու, մոմեր վառելու առանձնահատկությունների վերաբերյալ….

 

 

Ռոբերտ Մելքոնյան