«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում մարտի 28-ին կայացել է 4 միլիոն 350 հազար դոլարի առքուվաճառք՝ 414 դրամ մեկ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փակման գինը կազմել է 414 դրամ, գործարքների քանակը՝ 29:
Մարտի 3-ին նույն բորսայում դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է 413.75, մարտի 4-ին՝ 414.09, մարտի 5-ին՝ 414.54, մարտի 6-ին՝ 414.41, մարտի 7-ին՝ 414.5, 10-ին՝ 414.78, մարտի 11-ին, 12-ին, 13-ին և 14-ին՝ 414.8, մարտի 15-ին և 17-ին՝ 415.15, մարտի 18-ին՝ 415.5 դրամ: Մարտի 19-ին բորսայում արտարժույթի առքուվաճառք չի կատարվել: Մարտի 20-ին դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է 414.38 դրամ: Մարտի 21-ին բորսայում արտարժույթի առքուվաճառք չի կատարվել: Մարտի 24-ին դոլար/դրամ փոխարժեքը կազմել է 413.62, 25-ին՝ 412.07, 26-ին՝ 412 դրամ: Մարտի 27-ին բորսայում արտարժույթի առքուվաճառք չի կատարվել: