Արդեն 20 տարուց ավել է՝ մեր հորինված հարևան պետության զինվորը կրակում է մեր հայրենիքի ուղղությամբ՝ խախտելով Հայաստանի քաղաքացու անդորրը, և ինձ համար անհասկանալի է, թե ինչու ՄԱԿ-ը դատապարտող բանաձև չի ընդունում և չի պատժում Ադրբեջանի ցինիզմն ու հիստերիան: Թե՞ սպասում է, որ մենք ստիպած հակահարված հասցնենք ու Ադրբեջանի տարածքում գտնվող պատմական Հայաստանի մի քանի հողատարածնքեր էլ ազատագրենք, որից հետո ժողովրդավարական Արևմուտքը դատապարտի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չոտնահարելու մասին բանաձև ընդունի:
Արևմուտքն ինքն իր երկակի ստանդարտներով ստիպում է մեզ ավելի ամուր կառչել Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերություններից և ստիպում է մեզ համոզվելու, որ իրենց հետ բոլոր հարցերը լուծվում են փողով, դրա համար էլ իրենք աչք են փակում նավթային դոլարներով ապրող Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների վրա:
Հ.Գ. Մենք պատրաստ ենք և կարող ենք ինքներս պաշտպանել մեր հայրենիքը, բայց Արևմուտքը և աշխարհի մեծերը մտածելու բան ունեն, քանզի պատմության ընթացքում հենց երկակի ստանդարտների պատճառով շատ մեծ պետություններ փոքրացել, իսկ շատերն էլ այսօր գոյություն չունեն:
Մենուա Հարությունյան