Եվ ահա նորից, կարճաժամկետ դադարից հետո, էլի ասպարեզում հայտնվեց Վիկտոր Յանուկովիչը: Ավելի ճիշտ ոչ թե հայտնվեց, այլ ինչ որ ուղղերձ է տարածել՝ ուկրաինացիներին, բայց ոչ թե տեսախցիկների առջև, այլ տեքստային տարբերակով:

Հավանաբար, ռուսաստանում հասկացան, որ տեսախցիկների առջև ելույթ ունեցող Յանուկովիչից վնասն ավելի շատ է, քան օգուտը, որովհետև միանգամից աչք են զարնում նրա համեստ մտավոր ունակությունները ու 0-ական հռետորական տաղանդը: Այս երկու հանգամանքը բերում են նրան, որ անգամ ամենախելացի մշակված թեզիսների արդյունավեետությունը միանգամից զրոյանում է, դրա համար էլ նախընտրել էլ Յանուկին տեքստային տարբերակով խոսեցնել:

Իսկ տեքստի բովանդակությունը միանշանակ շատ հետաքրքիր է: Ուղղերձում Յանուկովիչը փաստորեն կոչ է անում ուկրաինացիներին էլ ավելի խորացնել սեպարատիզմը և հանրաքվե կազմակերպել ամեն մի ռեգիոնի համար: Հաշվի առնելով, որ անկախ Յանուկովիչի ոչնչություն լինելուց, Ուկրաինայում շատ ականջներ կան, որոնք սպասում են նման ուղղերձների, որպեսզի դրանք օգտագործեն հիմք՝ հետագա գործողությունների համար, սա շատ լուրջ ուղղերձ է:

Ռուսները հիմա Յանուկից կստանան առավելագույնը որ կկարողանան ու նրան կծառայեցնեն նրա համար, որպեսզի կատալիզացնեն ժողովրդական դժգոհությունը նոր իշխանությունների հանդեպ, որպեսզի ցանկացած արյունահեղության դեպքում էլ ավելի ընդլայնեն ղրիմյան իրենց հաջողությունը, իսկ որ դա կլինի՝ կասկածից վեր է և բացատրեմ թե ինչու...

Գործող իշխանություններն առանց այն էլ միանշանակորեն չեն ընկալվում ուկրաիանական հասարակության կողմից ու միակ բանը, որ նրանց բերեց նման բարձրունքները, դա ոչ թե նրանց անձնական վարկանիշն էր, այլ ժողովրդական լայն զանգվածների ատելությունն՝ առ յանուկովիչի ռեժիմ, բայց ժողովուրդը աստիճանաբար հասկանում է, որ նոր ռեժիմն էլ ավելի վատն է, իսկ վերջանական հստակեցումը կսկսվի արդեն առաջիկա շաբաթներին, երբ ուժի մեջ մտեն Ռադայի հոսքագծից ելնող նորանոր դրակոնյան օրենքները, որոնք վստահաբար խփելու են հասրակ ուկրաինացու գրպանին ու կենսակերպին:

Այսպես, եթե Ռադան կարողանա ընդունել վարկայիյն փաթեթի համար նախապայման հանդիսացող օրենսդրական փոփոխությունները, ապա ուկրաիայում չեն բարձրացնի մինիմալ աշխատավարձերը, կկրճատվեն նպաստները, միանգամից հազարավոր գործազուրկներ կառաջանան՝ պետական ապապարատում ծառայողների կրճատաման արդյունքում, իսկ մայսիսից առնվազն 50 տոկոս կթանկանա գազը, էլ չասեմ, որ Գրիվնան ազատ անկաման մեջ է, ինչը նշանակում է, որ գրիվանյով աշխատավարձ ստացող ուկրաիանացու գնողութնակությունն էլ սրընթաց անկում է գրանցում:

Այս բոլորը միախառնվելով, այնքան կզզվացնեն ուկրաինացուն, որ նա թքած կունենա երկրի միասնականության վրա էլ, անկախության վրա էլ, ԵՄ-ի վրա էլ ու նրա միակ ցանկությունը կայունությունն ու հարաբերական բարեկեցությունը կլինի, որին հասնելու համար միատ տեսանելի լուծումը կլինի Ռուսաստանի կազմի մեջ մտնելը, կամ էլ Ռուսաստանին հավատարիմ պետությունում ապրելը: Դե իսկ Յանուկովիչի այս ուղղերձն էլ ասես հուշի ուկրաիանացիներին, թե ինչ ուղով է պետք շարժվել:

 

 

Գեղամ Ասլամազյան