Զարմանում եմ ուկրաինամոլների և իշխանատյացների պարզունակ կամ ֆանատիկ, սևեռուն, հիվանդագին մտածողության վրա: Որ այդպես քարկոծում եք ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում Ուկրաինայի տարածքային ամբողջականության ճանաչմանը Հայաստանի դիրքորոշումը, մոռացել եք, որ քսան տարուց ավել է մենք տարբեր ամբիոններից դեմ ենք արտահայտվում այդ սկզբունքի գերակայությանը?...Ինչ էիք ուզում, նորից Ադրբեջանի բերանը լեզու դնեինք, նրանց ջրաղացին ջուր լցնեինք, որ տարբեր միջազգային կառույցներում սկսեր շահարկել?...
Իսկ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը Կարեն Նազարյանի մեկնաբանությունը Գլխավոր վեհաժողովում միանգամայն ճիշտ է: Այո՛, Հայաստանը տարիներ ի վեր հետևողականորեն ու սկզբունքորեն հանդես է եկել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պաշտպանության օգտին ու այս պահին չէր կարող տարիների պայքարը, Արցախի հիմնախնդիրը զոհաբերեր Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը…

 

 

Ռոբերտ Մելքոնյան