Ինչու՞ Հայաստանը դեմ քվեարկեց Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին ՄԱԿ-ի բանաձևին:
Ա. Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է և շատ տրամաբանական է, որ նման քաղաքական լարված իրավիճակում Հայաստանը կանգում է իր բարեկամ պետության կողքին:
Բ. Ազգերի ինքնորոշման իրավունքը գերակա է Հայաստանի և հայ ժողովրդի համար և որևէ պարագայում մենք սա մոռանալու իրավունք չունենք:
Քաղաքական շահարկումներն այս պարագայում տեղին չեն, քանզի ով էլ լիներ Հայաստանի իշխանության ղեկին կայացնելու էր նույն որոշումը, հետևաբար չեմ հասկանում և չեմ ընդունում նախագահին քննադատող քաղաքական դեմքերի պահվածը, նամանավանդ, որ նրանցից շատ շատերը չունեն այն ինֆորմացիոն բազան, որի արդյունքում իշխանությունները որոշումներ է կայացնում:
Հ.Գ. Հրանտ Բագրատյանը գրառում է արել. «Հայաստանը մտածե՞լ է Ուկրաինայում ապրող 330 հազար հայերի մասին»։ Պարոն Բագրատյան, վստահ եմ՝ Հայաստանը մտածել է Ուկրաինայում ապրող 330 հազար հայերի մասին, ուղղակի Դուք եք մոռանում մտածել Ռուսաստանում ապրող 3 միլիոնից ավելի հայերի մասին: Իսկ փորի և սեփական բիզնեսի մասին մտածելն առավել բնորոշ է եղել Ձեր իշխանությանն ու կառավարությանը:
Մենուա Հարությունյան