Այսօր Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հավանություն տվեց Ուկրաինայի հարցով բանաձևին, որը ճանաչում է այդ երկրի տարածքային ամբողջականությունն ու անօրինական համարում Ղրիմում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն։ Նախագիծն ընդունվեց ձայների գերակշռող մեծամասնությամբ՝ 100 կողմ, 11 դեմ, 58 ձեռնպահ։
Քվեարկության ժամանակ Հայաստանը պաշտպանեց Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայի դեմ։ Հայաստանից բացի, բանաձևին դեմ են քվեարկել նաև Բելառուսը, Վենեսուելան, Սուդանը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Զիմբաբվեն, Բոլիվիան։ Փաստորեն վերջնակապանես Հայաստանը գտավ իր տեղը հոգեհարազատ պետությունների շարքում...
Արգիշտի Կիվիրյան