Պարզունակ վերլուծություն է, փաստորեն աղանդների տարածմանը նպաստող միակ պատճառը քաղաքացիների սոցիալական ծանր վիճակն է, այդ դեպքում, ի՞նչպես եք բացատրում մեծահարուստների անդամակցությունը այդ կառույցներին: Ի դեպ, երբ եք հասկանալու, որ Կյանքի Խոսք եկեղեցին պատկանում է Քիստոնեության Ավետարանական ուղղությանը: Ի դեպ, վերջապես մի փաստ ներկայացրեք, որ այդ Եկեղեցին նպատակ է հետապնդում քայքայելու Հայ Առաքելական Եկեղեցին, որն ի դեպ քանդվում է հենց կղերականների բարոյական կերպարի անկման պատճառով: Բազմաթիվ այլ հարցեր կան, սակայն կցանկանայի, որ փաստերով, համոզիչ, սպառող պատասխաններ ներկայացնեիք հանրությանը:
Մամիկոն Համբարյան