Երգչուհի Սիլվա Հակոբյանը մարտի 8-ն անցկացրել է Մոսկվայում' մասնակցելով տեղի «Հայկական ռադիոյի» կազմակերպած համերգին:Երգչուհին ESem.am-ին պատմեց, որ Հայաստանից միայն ինքն է հրավիրված եղել, թեև Ռուսաստանում բնակվող երգիչներ ու ռուսական էստրադայի ներկայացուցիչներ ևս մասնակցել են միջոցառմանը:
Երգչուհուն շատ է ուրախացրել այն փաստը, որ իր երգերի հնչյուների ներքո ուրախացել է ոչ միայն հայ, այլև ռուս հանդիսատեսը: «Շատ լավ Մարտի 8 ունեցա. մի շարք շնորհավորանքներ ստացա: Ռուսաստանի հայերը շատ ակտիվ են,-ասաց Սիլվան, ով համերգից հետո հանդիպել է իր վաղեմի ընկեր Դավիթ Մինասյանին,- Շատ լավ ժամանակ անցկացրեցինք. hիշեցինք մեր ջահել օրերը:)»:
Սիլվայի փոխանցմամբ' երեկ, երբ վերադարձել է Մոսկվայից, օդանավակայանում իրեն դիմավորել է սիրելին' Դավիթը, ու շնորհավորել տոնի կապակցությամբ: Սիրելիի և հոր մատուցած նվերների մասին խոսելիս երգչուհին նշեց, որ հայրիկն իրեն գումար է տվել, իսկ սիրելին ծաղիկներ ու թանկարժեք նվեր է մատուցել. «Նրա նվերը չեմ բացահայտի, բայց ասեմ, որ մեր ճաշակները համընկնում են. միշտ այնպիսի նվերներ է մատուցում, որոնք իմ սրտով են լինում»: