ԵՄ կարևորագույն պետություններից մեկը կամաց-կամաց սկսում է նահանջել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մտքից: Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելը Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեի հետ հանդիպումից հետո, հայտնել է, որ դեմ է Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելուն: Ավելի կոնկրետ ներկայացնելու համար թե ինչ է ասել Մերկելը' մեջբերենք վերջինիս խոսքերը. «Ես կողմ և շահագրգռված չեմ լարվածության սրմամբ: Ես աշխատում եմ իրավիճակը հարթեցնելու և կայունացնելու ուղղությամբ: Կարծում եմ, որ Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառել պետք չէ, և ես հուսով եմ, որ դրանից հնարավոր կլինի խուսափել», ասել է Մերկելը: Կարճ ասած Գերամանիայի «փուքսը թողեց»:
Սրան ի հավելումն թերևս հարկ է նշել նաև Գերմանիայի կառավարության արձագանքը վերջերս Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի սկանդալիային հեռախոսազրույցի վերաբերյալ: Հիշեցնենք, որ վերջերս համացանցում էր հայտնվել Տիմոշենկոյի և Ուկրաինայի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Նեստոր Շուֆրիչի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնգարությունը, որի ժամանակ Տիմոշենկոն խոստանում է օգտագործել իր բոլոր կապերը, որպեսզի Ռուսաստանին չթողնի «անգամ մի այրված դաշտ»: Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը հայտարաել է, որ չնայած այն հանգամանքի, որ մերժելի են Ռուսաստանի գործողությունները Ղրիմում, և գոյություն ունի հիմնարար, սզբունքային տարբերություն հայացքներում, լեքսիկոնի և մտքերի արտահայման համար առկա են սափմաններ, որոնք հատել չի կարելի, իսկ բռնության կիրառման ֆանտազիաները ակնհայտորեն հատում են բոլոր սահմանները:
Գերմանիայի մոտեցումը ինձ համար պարզ է: Այս մարդիկ պատրաստ չեն տնտեսական պատժամիջոցներ կիրառել, քանի որ դա լրջորեն կարող է անդրադառնալ նաև իրենց տնտեսության վրա, էլ ուր մնաց հանուն Ուկրաինայի արկածախնդրության դիմեն և «այրեն» ամբողջ Ռուսաստանը, չէմիչէ Տիմոշենկոյի «շրջապատով»' Արևմուտքով, ռադիոակտիվ մոխրի վերածեն Ռուսաստանը: Սա բնականաբար լուրջ չէ, և Գերմանիան իր քաղաքական խոհեմ հաշվարկներն է անում' կշեռքի նժարի վրա դնելով իր օգուտն ու վնասը և անում է համապատասխան եղրակացություններ:
Գերմանիան այսօրվա դրությամբ կարևորագույն խաղացող է ԵՄ-ում: Այնպես որ եթե Գերմանիան այսպես ասած «շահագրգռված չէ ավելի լարել հարաբերությունները Ռուսաստանի հետ», ուրեմն ԵՄ-ն գուցև այդպես էլ վարվի: Տեսականորեն Գերմանիան կարող է այս հարցում մի կողմ քաշվել ԵՄ միասնական արտաքին քաղաքականության կիրառման գործընթացից, բայց ես կարծում եմ, որ դա գործնականում բացառվում է, քանի որ դա այս պետության համար հեղինակության խնդիր է:
Ի վերջո եկեք մի քիչ այլ կերպ նայենք իրավիճակին: Ուկրաինայի ճգնաժամի շուրջ աճող լարվածությունից, որին ի դեպ այսօրվա դրությամբ առավել ուժգնությամբ նպաստում է ԱՄՆ-ն, տուժելու է հենց Եվրոպան: Կոպիտ ասած ինչո՞ւ պետք է Եվրոպան առաջին հարվածը ընդունի իր վրա հանուն ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերի: Այնպես չէ, որ ԵՄ-ի շահերն այստեղ որոշակիորեն չեն համնկնում ԱՄՆ-ի շահերի հետ, բայց երբ տեսական հայացք ենք գցում Արևմուտք-Ռուսաստան հարաբերթությունների վատթարացմանը, ապա այդ դեպքում ոչ այնքան տուժում է ԱՄՆ-ն, որքան ինչպես քիչ առաջ նշեցի ԵՄ երկրները:
Հիմա հարցս հետևյալն է' արժե՞: Կարծում եմ Գերմանիայի Կանցլերի պատասխանը ակնհայտ է:
Հայկ Թամրազյան