Այսօր թատրոնի միջազգային օրն է, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր թատերարվեստի և, առհասարակ, ոլորտի ներկայացուցիչներին: Ցավալի է, որ այսօր թատրոն քչերն են այցելում և դա փոխարինում են զարգացած տեխնոլոգիաներով՝ պատճառաբանելով, որ ներկայացումներում թարմություն չկա: Մեղադրել կամ արդարացնել որևէ մեկին կամ որևէ ոլորտ չեմ ցանկանում, պարզապես այն, որ այսօր հավուր պատշաճի ուշադրության չեն արժանանում մեր արվեստագետները՝ դա փաստ է: Մշակույթի նախարարությունը փոխարեն առաջնային ուշադրություն դարձնի այս խնդրին, մտածում է որտեղ և ինչպես սրճարաններ կամ պատմամշակութային օջախներին կից ժամանցի կենտրոններ բացել: Մենք այնպիսի դերասններ ենք ունեցել, որ մեր երկիրն ու պետությունը ճանաչելի է դարձել հենց այդ մարդկանց դերասանական ու մարդկային արժեքների շնորհիվ:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ օրվա կապակցությամբ, մաղթում՝ առողջություն, մեծ ոգևորություն՝ նախարարության և ոլորտի պատասխանատուների կողմից, և որ ամենակարևորն է, աշխատանքային արդյունավետ առաջխաղացում և նորանոր ներկայացումներ:

 

 

Երանուհի Կարապետովնա