Կարծես բարոն Մոնտեսքիոյի հեղինակած' իշխանության տարանջատման սկզբունքը մեզանում սկսել է գործել, մի չնչին տարբերությամբ միայն - գործադիրին հակակշռում է ոչ թե ամբողջ ԱԺ-ը, այլ խորհրդարանի ընդդիմադիր հատվածը: Դատելով վերջին օրերի <փոխհրաձգությունից>' առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե ի հայտ են եկել արտակարգ հանգամանքներ, որոնց հետևանքով <պայմանագրի> պայմանները չեն կատարվում /ֆորս մաժոր/: Սակայն, ավելորդ գրչախաղ մտասևեռումների մեջ չընկնելու համար առաջարկում եմ ոչ թե ֆորս մաժորի պատճառները փնտրել, քանի որ փորձը ցույց է տալիս, որ անօգուտ զբաղմունք է, այլ գործող հերոսներին բնորոշ հրճվանքով հետևել իրադարձությունների զարգացմանը: Չէ որ խոստացել են պարկետին իջեցնել, ֆեյքերին գտնել, նախարարին պատժել…և այլն: Ինչպես կասեր մյուս բարոնը' Մյունհաուզենը- <Ժպտացեք պարոնայք, ժպտացեք>:

 

 

Վահե Ղազարյան