Այսօր թատրոնի միջազգային օրն է։ Առաջին անգամ տոնը նշվել է Ֆրանսիայում, որից հետո տարածվել ողջ աշխարհում: Թատրոնի միջազգային օրը (World Theater Day) հաստատվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theater Institute, ITI) կողմից 1961 թվականին տեղի ունեցած 9-րդ կոնգրեսին և ամեն տարի նշվում է ITI կենտրոնների կողմից և թատերական համայնքների կողմից:
Երևան քաղաքն էլ բացառություն կազմել չի կարող և ամեն տարի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից այս օրը նշվում է թատրոնի վառ ներկայացուցիչների մասնակցությամբ մեծարանքի և ջերմ մթնոլորտում։
Շնորհավորում եմ բոլոր– բոլոր մեր հայ դերասաններին, դերսանուհիներին, ռեժիսյորներին և այն մեծ հսկայական ընտանիքին, որի բոլոր ներկայացուցիչներն աշխատում են հայ թատրոնի պահպանման և զարգացման ուղղությամբ։

 

 

Մարիա Բարաղամյան