Մեր հասարակությունում շատ վտանգավոր է դարձել ճիշտ մտքեր արտահայտելը, եթե բոլորի կարծիքից այն տարբերվում է: Միանգամից սկսում են խարանել ու պիտակավորել, բայց երբեք չեն թողնում էմոցիաները մի կողմ ու հայավարի ասած՝ ծուռը չեն նստում, դուզը խոսեն:

Այսպես էլ պատգամավորների այցը Սիրիա, բոլորը սկսել են քննադատել այդ այցը: Ժողովուրդ քայլ էիք ուզում պետության կողմից, ահա այն արվել է, փորձեք ըմբռնումով մոտենալ, հասկանալ այս քայլի իմաստը: Մեր պատգամավորների այցի մասին իմացավ ողջ աշխարհը, նրանք հասկացան, որ Սա հայի այքար է, որ հայը չի թողնում իր ժողովրդին միայանակ, դրա վառ ապացույցը թուրքերի «մարդասիրական» հայտարարությունն է, Թուրքիան հերքում է իր մասնակցությունը այս գործողություններին և առաջարկում է ապաստան տրամադրել Քեսաբի և Լաթաքիայի բնակչությանը:

Ստեղ ընդդիմադիր կամ դիմադիր խաղալ պետք չի, պետք է ամեն մի քայլ ցույց տալ լավ ձևով: Հիշեք թշնամին ուրախանում է ձեր ոչ ճիշտ պահվածքից:

 

 

Էդգար Խաչատրյան