Կարդում եմ Արամ Հարությունյանի արած ղալաթի շուրջ կառավարության անդամներ' Վաչե Գաբրիելյանի, Արմեն Աշոտյանի մեկնաբանությունները ու կարծես թե աճում է Մալխասյանի բացատրական բառարանի համապատասխան բառով <<մեծարվելու>> հավակնորդների թիվը:Նրանցից մեկը սփոփում է հանրությանը թե <<նախարարը փոխաբերական իմաստով է ասել ականջներդ կկտրեմ>>:Ինչպիսի մեծահոգություն նախարարի կողմից:Իսկ մյուսը ասում է <<պետք չէր սադրել նախարարին>>:Ուրեմ լսեք այ ԻնչԵրբՈրտեղականներ եթե մեկը նախարար է աշխատում ապա իր ականջները պետք է սովոր լինեն լսելու նաև քննադատություն, սուր հարցադրումներ, փնովանքներ:Դա աքսիոմա է: Եթե մինչև հիմա դուք դա չեք հասկացել ապա ձեր այդ անհասկացող վիճակների պատասխանատուն ես չեմ:Արամ Հարությունյանը ինձ է ասել <<ականջներդ կկտրեմ լակոտ>>, որը այդ պահին բարեբախտաբար կամ դժբախտաբար չեմ լսել, երբ ես ընդամենը ցիտում էի Բնապահպանության Նախարարության երկար տարիների աշխատակից Արծրուն Պեպանյանին:Էդ ինչի մինչև հիմա ձեր վարչապետի մտքով չէր անցել զրույցի հրավիրեր Արծրունին ու հարցներ <<Արծրուն ջան դու լուրջ մտավորական մարդ ես, նախարարության երկար տարիների աշխատող, ոչ մի անգամ բնապահպան ակտիվիստ չես եղել, բնապահպան ակտիվիստներն էլ քո <<աչքի լույսը>> չեն եղել էդ ինչու ես հանրային հայտարարություն անում և ասում, որ իմ նախարարություններից մեկը գերեզմանոց է, մի հատ հիմնավորի ընկեր ջան>>:Եթե այդ հարցադրումները տված լիներ ու համապատասխան եզրակացություն ու քայլեր արած լիներ ապա գուցէև այս միջադեպը չլիներ:Լավ հիմա միջադեպ էր եղավ եղավ, բայց դրանից էլ պատվով դուրս գալու ձևեր կան չէ:Ախր էդ ձեր <<կռուտիտով>> դուք ոչ թե ձեր ինտելեկտն եք ցույց տալիս այլ դրա բացակայությունը և բարոյական սնանկությունը:Ես հո չեմ գնացել անձնական վիրավորական պիտակներ կպցրել (ասենք Բուլկի և այլն) այլ հարցադրումներ եմ արել իր ոլորտի խնդիրների շուրջ:Փոխանակ զանգեք ասեք <<դե կներես մարդ էր մի քիչ ջղայնացավ>> դեռ շարունակում եք հոխորտալ ու երևի նաև էն պատճառով, որ նախարարի աթոռին եք նստած ու հատուկ պահպանության տակ և ձեզ ուժեղ եք զգում:Էն, որ ասում են <<փոխանակ սելը ճռա սելվորն ա ճռում>> հիմա ձերն ա:
Ապրես Զոհրաբյան