Հարգելի լրագրողներ և ընկերներ, մարտի 27-ին ժամը 10:00 Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում /դատավոր Պ. Մակեյան/ (Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ) կայանալու է իմ, Արգիշտի Կիվիրյանի բողոքի քննությունը:
Հիշեցնենք, որ 06.11.2013 ՀՀ ՀՔԾ քննիչը որոշում է կայացրել «24.08.2013 Ա. Կիվիրյանին բերման ենթարկելիս նրա նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին, գտնելով, որ նրանց գործողություններում առկա չէ հանցակազմը»: Ըստ նախաքննական մարմնի «Ա. Կիվիրյանի մարմնական վնասվածքները հասցրել են ոչ թե ոստիկաններն, այլ Ա. Կիվիրյանն ինքն է իրեն դիտավորյալ վնասել ոստիկանական ավտոմեքենայում»: Այդ որոշման դեմ բողոք եմ ներկայացրել ես և իմ պաշտպանները...
Արգիշտի Կիվիրյան