Հովիկ Աբրահամյանը անդրադառնալով բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի երեկվա «խոսքերին», թե «ականջներդ կկտրեմ, կտամ ձեռքդ, լակո՛տ», այսօր ԱԺ-ում ասել է, թե, «Ես, իհարկե, ճիշտ չեմ համարում որեւէ մեկի կողմից նման արտահայտությունների ձեւակերպումը: Դա իրոք, կարելի է ասել, որ անցանկալի երեւույթ է»:
Այսինքն մարդուն վիրավորելը, նախարարի պաշտոնը չարաշահելը և այդ լկտի պահվածքը Հովիկ Աբրահամյանը ընդամենը համարում է անցանկալի երևույթ: Շատ հետաքրքիր էր: Տեսնես, որ Արամ Հարությունյանի տեղը, ասենք մի ընդդիմադիր քաղաքական գործիչ նույնը ասեր, ի՞նչ կասեր Հովիկ Աբրահամյանը:
Մյուս կողմից Հովիկ Աբրահամյանը փաստացի ասում է, որ ցանկացած մարդ կարող է մյուսի հասցեին նման բաներ ասել և դա ուղղակի կհամարվի «անցանկալի երևույթ», առանց որևէ հետևանքների: Ի նկատի կունենանք:
Ցավով պետք է նշեմ, որ այս խնդիրը գնալով ավելի է մեծանում: Հիշեցնեմ, որ ամեն ինչ սկսվեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի «ղալաթ են անում»-ից: Հենց դա դարձավ նախադեպ, որ հիմա իրար հետևից «նախարարները» ԱԺ ամբիոնից կամ ուրիշ տեղ վիրավորում են ուրիշներին:
Դե մեղադրելու չի: Պաշտոնը կուրացնում ա երբեմն: Իրենց Ապոլոն կամ Զևս զգացող նախարարներին հիշեցնեմ, որ պաշտոնը, երբեք հավիտենական չի լինում:
Աշոտ Իսրաելյան