Նաոմի Քեմփբելը, ինչպես երևում է, չի գնահատել Vogue ամսագրի ամերիկյան շապիկին Քիմ Քարդաշյանի և Քանե Ուեսթի հայտնվելը:
43-ամյա մոդելը մասնակցել է ավստրալական առավոտյան հեռուստաալիքի թողարկմանը, որի հաղորդավարուհին Քեմփբելին հարց է տվել այդ աղմկահարույց համարի վերաբերյալ: Ինչին ի պատասախան մոդելը ծիծաղել է.
«Ես մոդել եմ և աշխատում եմ նորաձևության շրջանում 28 տարվա ընթացքում: Երբ դու հայտնվում ես Vogue-ի շապիկին, ապա հաջողությունների ես հասնում կարերայում: Դրա համար հարկավոր է շատ ջանալ:
Հաղորդավարուհին այլ կերպ է հարցը ուղղել:
«Քիմն ու Քանեն արժանի չե՞ն Vogue-ի շապիկին հայտնվելուն»:
«Դա Ձեր խոսքերն են, այլ ոչ թե իմ: Ես ուզում եմ կոռեկտ մնալ: Դա Աննա Վինտուրի որոշումն էր, այնպես որ պետք է հարցնել նրան»: