«Գիշերային թիթեռնիկներ», «Վաճառվող կանայք», «Սիրո քրմուհիներ»... այս կանանց դիմում են ամենատարբեր անուններով: Որպեսզի կյանքի կոչվեր մարմնավաճառների մասին նախատեսվող ֆոտոռեպորտաժը, ֆոտոլրագրող Կոնստանտին Հիլկոն շատ դժվարություններ հաղթահարեց: Պարզվում է, որ աղջիկները հանուն փողի շատ բաների են պատրաստ' բացի իրենց մասին ինչ- որ բան պատմելուց: Սակայն իր գործին ճիշտ տիրապետող լրագրողը կարող է հասնել ցանկալի արդյունքի:

1706 Почем нынче любовь

1. Կոնստանտին Հիլկոն իր հետաքննությունը սկսել է թերթերում հրապարակված հայտարարություններով՝ զանգահարելով բոլոր նրանց, ովքեր «աշխատանք էին փնտրում»: Պարզվեց, որ բոլոր այդ «Սիրո քրմուհիների», «Գերսեքսուալ գեղեցկուհիների», «Կրքի թագուհիների» աշխատանքային գինը տատանվում է ղազախական 4000 տենգեից մինչև 300 դոլար՝ մեկ գիշերվա համար:

2379 Почем нынче любовь

2. Վիրտուալ շուկան նույնպես հագեցած է սեքսուալ առաջարկներով: Հայտնի է, որ կայքի սերվերները, որոնք առաջարկում են մարմնավաճառներին, գտնվում են արտասահմանում, և աղջիկները ստանում են իրենց գումարը վճարման քարտերի միջոցով: Այդ պատճառով այսպես վճարվող մարմնավաճառների աշխատավարձը ավելի բարձր է՝ սկսած 6000 տենգեից մինչև 400 դոլար՝ մի ժամում:

3266 Почем нынче любовь

3. Եթե խոսենք փողոցների մասին, ապա Ղազախստանի խոշորագույն քաղաք Ալմա Աթայում մարմնավաճառներին տեսնել և նկարահանել կարող է ցանկացածը հենց Սեյֆուլանի փողոցում, սակայն նրանց զգալի մասը աշխատում է սաունաներում, հյուրանոցներում և սրճարաններում: Այս մարմնավաճառների մեծ մասը եկել է Կիրգիզիայից, Ուզբեկստանից և Տաջիկստանից:

4206 Почем нынче любовь

4. Մարմնավաճառուհիներն իրենց աշխատանքը սկսում են փողոցներում, հյուրանոցներում և բարերում: Այստեղ հաճախորդները կարող են տեսնել «առաջարկվող ապրանքն» իրենց աչքերով, ընտրել ներկայացված տարբերակներից և նույնիսկ գործարքի մեջ մտնելով՝ սակարկել:

5161 Почем нынче любовь

5. Եթե դուք չեք կարողանում ընտրել, ապա Ձեզ կարող են օգնել «միջնորդ-տիկնայք»:

6145 Почем нынче любовь

6. Բոլոր այդ հասարակաց տները, հատուկ հյուրանոցները և սաունաները աշխատում են բաց՝ պարբերաբար ենթարկվելով ոստիկանության ընթացիկ ստուգումներին: Աղջիկներին ձերբակալում են, սակայն շուտ ազատ են արձակում: Ղազախստանում մարմնավաճառությունը արգելված չէ, և եթե որևէ մեկը ենթարկվում է պատասխանատվության, ապա շատ կարճ ժամանակով:

7141 Почем нынче любовь

7. Այդ հյուրանոցների նախասրահում սպասում են աղջիկները, ովքեր պատրաստ են «բիզնես-զրույցի»:

8136 Почем нынче любовь

8. Կան ավելի փոքր հաարակաց տներ: Հիմնականում այդ կառույցների մեջ մտնում է ավտոլվացման կետը, սրճարանը, բիլիարդի սենյակը և հյուրանոցային 3-5 համար: 5-10 աղջիկ նշանակվում է սենյակներում, որտեղ հաճախորդներին մատուցում են ծառայողական պարտականությունները:

9132 Почем нынче любовь

9. Ծառայությունների արժեքը, սովորաբար, մտնում է հյուրանոցային սենյակի վճարման գնի մեջ, որը տատանվում է 4000- 8000 տենգե/ժամ:

10143 Почем нынче любовь

10. Ֆոտոլրագրող Կոնստանտին Հիլկոն երկար բանակցություններից հետո կարողանում է ստեղծել ռեպորտաժ գիշերային թիթեռնիկների մասին:

11181 Почем нынче любовь

11. 100 դոլարի դիմաց աղջիկները համաձայնվում են ներկայացնել իրենց լուսանկարները:

12151 Почем нынче любовь

12. Ըստ պայմանավորվածության' նրանք որոշեցին տալ մի փոքր հարցազրուց «առանց դեմքի» լուսանկարներով:

14126 Почем нынче любовь

13.

15123 Почем нынче любовь

 

14. Հարցազրույցի համաձայնվող աղջիկներից մեկի անունը Մարգո է:

16113 Почем нынче любовь

15. Այս բիզնեսում նա արդեն 6 տարի է, իսկ նրա պատմությունը բավականին տրամաբանական հերթափոխություն ունի: 2005 թվականին, երբ երիտասարդ աղջիկ գյուղից եկավ Ղազախստանի Արևելյան շրջանում գտնվող Ալմա Աթա քաղաք բարձրագույն կրթություն ստանալու համար: Չընդունվելով ոչ մի համալսարան' Մարգոն քննություններ տվեց խոհարարական քոլեջի համար: Ուսման ընթացքում նա ձեռք բերեց բարեկամներ, սկսվեցին ակտիվ ժամանցային երեկույթները, դրանց հետ միասին աճեցին նաև պարտքերը: Հենց իր ընկերուհիներից մեկն էլ մի երեկո նրան առաջարկեց սրճարանում հանդիպել «կավատի» հետ:

 

17106 Почем нынче любовь

16. Հանդիպումը հաջողվեց, աղջիկներն անցկացրին հիանալի ժամանակ և ստացան մի փոքրիկ նվեր գումարի ձևով: «Իսկ սեքս չի եղել առաջին հանդիպման ընթացքում: Ամեն ինչ գեղեցիկ և շատ զվարճալի էր»,-այս մասին խոստովանում է Մարգոն: Այս երեկույթից հետո սկսվեց Մարգոյի կարիերան:

18101 Почем нынче любовь

17. Եթե մենք խոսենք մարմնավաճառի սոցիալական դիմանկարի մասին, ապա, որպես կանոն, այս մասնագիտությամբ զբաղվում են 30-ից ցածր կանայք: Նրանցից շատերը սկսում են իրենց կարիերան նախքան 18 տարեկանը: Հաճախ նրանք ունենում են փոքր երեխաներ, լինում են նաև ամուսնացած:

 

1987 Почем нынче любовь

18. Մարգոն այս գործով աշխատում է ոչ մշտական գրաֆիկով և ոչ փողոցներում, պանդոկներում և հասարակաց տներում: Նա ունի հիմանկան հաճախորդներ: Մարգոն ուներ հիմնական աշխատանք՝ մթերային խանութում, սակայն այն տևեց ընդամենը երեք ամիս, քանի որ վճարվում էր շատ քիչ և ոչ բավարար: Նա երազում է ստանալ մշտական աշխատանք որևէ ընկերությունում, իսկ երբ դա տեղի կունենա, նա չգիտի:

2086 Почем нынче любовь

19. Իր «գործընկերների» հետ նա վարձում է բնակելի տուն քաղաքում: Բոլոր աղջիկները եկվորներ են' հիմնականում երկրի հարավային շրջաններից: Հաճախորդները գալիս են ըստ նախատեսված ժամերի: Մարգոն ընդունում է, որ նրանք հաճախ խմում են և օգտագործում թեթև թմրանյութեր: Այդ պատճառով է, որ յուրաքանչյուր վեց ամիսը մեկ նրանք փոխում են իրենց բնակարանը հարևանների բողոքի պատճառով:

21137 Почем нынче любовь

20. Հարազատները չգիտեն, թե ինչ է անում իրենց փոքրիկ աղջիկն այդ մեծ քաղաքում և թե ինչպես է վաստակում գումար և ուղարկում ընտանիքին: Մարգոն հավատացրել է նրանց, որ աշխատում է ռեստորանում' որպես կառավարիչ: Վախենում է, որ եթե հարազատները իմանան, ապա այդ ամենը շատ վատ ավարտ կունենա: Այժմ Մարգոն ունի մի խնդիր. ծնողներն ուզում են քաղաք ուղարկել նրա կրտսեր քրոջը՝ սովորելու նպատակով:

22106 Почем нынче любовь

21.Մարգոն ցանկանում է հանդիպել իր իսկական սիրուն, ամուսնանալ, ընտանիք կազմել և ունենալ երեխաներ:

2380 Почем нынче любовь

22.Կան մի քանի պատճառներ, թե ինչու են կանայք զբաղվում մարմնավաճառությամբ: Ինչ - որ մեկը ցանկանում է արագ և հեշտ գումար վաստակել, ինչ - որ մեկը' պարզապես հետաքրքրասիրությունից դրդված, ոմանք էլ չեն ցանկանում աշխատել ամեն տեղ և յուրաքանչյուր ասպարեզում:

2470 Почем нынче любовь

23.Այս ֆոտոռեպորտաժը միայն գործնական կամ սառը հաշվարկով իրականությունը ներկայացնող պատմություն չէ: Այս նյութը կարդալիս յուրաքանչյուրը պետք է մտածի և խորհի այն մասին, որ այս ճանապարհին կարող են հայտնվել յուրաքանչյուրիս քույրը, աղջիկը, կինը...

2470 Почем нынче любовь