Մարդիկ ցանկանում են, որ Հայաստանը վարվի Ռուսաստանի պես ու Զորք մտցնի Քեսաբ: Եթե չալարեք մի հատ Աշխարհի քարտեզ վերցրեք ու նայեք Հայաստանի չափերն ու Ռուսաստանի չափերը, այդ չափերի պատճառով մենք պետք է ադեկվատ վարվենք ու մեր քայլերը ծանրութեթև անենք, իսկ Ռուսաստանը իր չափերի պատճառով միշտ իռացիոնալ քաղաաքականություն է վարում, որը ինչպես տեսնում ենք պտուղներ է տալիս: Ղրիմը պատմականորեն եղել է Ռուսաստանի տարածք սա ևս մեկ ազդակ, որ Ռուսաստանը պետք է վարվեր այդպես, մեծ հաշվով Ռուսաստանին այնտեղի ապրող բնակչությունը չէր հետաքրքրում այստեղ կար շահերի բախում ու Ռուսաստանին Ղրիմը, որպես տարածք պետք էր: Իսկ Քեսաբում կան Հայեր , որոնք այս պահին դժվարության մեջ են ու մենք մաքսիմում կարող ենք ինքնակազմակերբվել և Քեսաբից եկած հայերին ամեն մեկս որոշ ժամանակով մեր բնակարաններում կամ ինչ-որ հարմար վայրերում քնելու տեղ տրամադրենք, մինչև որ այդ ընտանիքների համար հարցերը կլուծվեն:
Հ.Գ. Աբսուդն այն է, որ Քեսաբ զորք ուղարկելու պահանջ են ներկայացնում այն մարդիկ, ովքեր Ղրիմ զորք մտցնելը համարեցին հանցագործություն ու Ղրիմն անվանում են օկուպացված տարածք:
Էդգար Խաչատրյան