Աջ Սեկտորը խոսք է տվել վրեժ լուծել Սաշկա բելիյի սպանության համար անձամբ Արսեն Ավակովից: Այս մասին կազմակերպությունը հայտարարել է պաշտոնապես և մեղադրել է իշխանություններին ռեպրեսիվ մեթոդների դիմելու մեջ, ինչպես նաև անհեթհեթություն է որակել եղածի ՆԳՆ-ի վարկածը:
Դե ինչ, սա նշանակում է, որ մայդանականների ճամբարները վերջանականապես բաժանվեցին ու հիմա արյունահեղություն է սկսվելու նրանց միջև: Հենց սրա համար էլ նոր իշխանություններն առաջին քայլերից մեկով ազգային գվարդիան վերականգնեցին ու միֆ է այն պնդումը, որ դա ռուսների դեմ էր: Ուղղակի Յացենյուկի, Տուրչինովի, Ավակովի, Տյագնիբոկի թիմը հասկանում էին, որ վաղ թե ուշ առճակատում է լինելու լավ կազմակերպված, բազմամարդ ու գաղափարապես կոփված Աջ Սեկտորի հետ, որի հազարավոր մարտիկները հեղափոխությունից հետո իրենց մահակները փախարինեցին կալաշնիկովներով:
Դե Ռուսաստանն էլ լուռ կսպասի, մինչև բավականաչափ արյուն թափվի ու կգա երկու թևերին էլ կճզմի, մնացորդներին էլ կվտարի երկրից: Այսպես են ավարտվում դիլետանտական հեղափոխություններն ու հեղաշրջումները, ափսոս ուղղակկի, որ ամենից շատ տուժելոււ են սովորական ու անմեղ ուկրաինացիները:
Անդրանիկ Իսահակյան