Ուկրաինայի Ռովնո քաղաքում սրճարանում մի խումբ անհայտ մարդկանց կողմից սպանվել է Մայդանի ամենահայտնի զավակներից մեկը՝ Սաշկո Բիլին: Նրա հետ սպանվել են նաև Աջ Սեկտորի 6 ակտիվիստներ:

Առայժմ պարզ չի, թե ով կարող էր աշխարհն ազատել այս սրիկայից, բայց կան մի քանի տարբերակներկներ.

- Սաշկոյին սպանել են ռուսական հատուկ ծառայությունները

- Սաշկոյին սպանել են չեչենները՝ Կադիրովի կարգադրությամբ, ով խոսք էր տվել բոլոր ահաբեկիչներին, ովքեր արյուն են թափել Չեչնիայում ու համագործակցել են ահաբեկիչների հետ այն աշխարհ ուղղարկել

- Սաշկոյին սպանել է Ուկրաինայի ներքին գործերին նախարարի պաշտոնակատար Ավակովը, ում հետ Սաշկոն բաց առճակատման մեջ էր մտել ու նվաստացրել էր տեսախցիկների առջև:

- Վերջապես, Սաշկոյին կարող են սպանած լինել յուրայինները՝ Աջ Սեկտորից, այդ թվում նաև հենց Յարոշը, որովհետև այս կազմակերպությունն ամենևին էլ միատարր չէ ու դրա մեջ սուր մրցակցություն կա, առավել, էլ չասեմ, որ այս կազմակերպության կեսը բանդիտներից է բաղղկացած ու կարող էին ուղղակի ինչ որ բան չկիսել իրար հետ:

Ամեն դեպքում, վստահ եմ, որ այս ամենը այսքանով չի ավարտվելու ու էլի արյուն է թափվելու: Ողջ հարցը նրանում է, թե ում վրա կբարդեն այս սպանությունը:

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան