Իտալիայի Միլան քաղաքի պատմական Բրեր շրջանի համալսարանում ուսանողը «սելֆիի» (ինքնանկար) ժամանակ կոտրել է հունական արձանի ոտքը։ Այս մասին գրում է «Time» պարբերականը։
Որպեսզի հաջող նկար ստացվի, երիտասարդը հենվել է XIX դարում ստեղծված «Հարբած սատիր» արձանի ոտքին։ Սակայն ճնշման հետևանքով այն կոտրվել է։
Նշվում է, որ այս արձանի օրիգինալ տարբերակը ստեղծվել է դեռևս մ․ թ․ ա․ 200 թվականին։
Արդյոք պատժվել է ուսանողը սրա համար, թե ոչ, հայտնի չէ։