Համացանցում հայտնվել է ինֆորմացիա, ըստ որի՝ «Apple» ընկերությունը պարտաստվում է հարմարեցնել iTunes ծրագիրը Android համակարգով աշխատող սմարթֆոնների համար:

Համաձայն ամերիկյան «Billboard» տեխնոլոգիական ամսագրի՝ «Apple» ընկերությունն ուզում է իր iTunes ծրագիրը և App Store խանութը հարմարեցնել նաև «Android»-ների համար: Նույն պարբերականի հոդվածում ասվում է, որ «Apple»-ում արդն սկսել են բանակցությունները ձայնագրման լեյբլների հետ:

Տեղեկացնենք, որ եթե այնուամենայնիվ iTunes-ը հասանելի լինի Android-ների համար, ապա դա դեմ կլինի Սթիվ Ջոբսի սկզբունքներին, քանի որ նա միշտ դեմ է եղել այս քայլին: «Սթիվ Ջոբս» վերնագրով գրքի հեղինակ Ուոլթեր Այզեկսոնը նույն գրքում նույնիսկ ցիտում է Ջոբսի խոսքերը. «Ես չեմ ուզում երջանկացնել Android-ների օգտատերերին»: