Սիրիայի Քեսաբի շրջանում սարսափելի վիճակ է, նորից հայերի կյանքը վտանգի մեջ է ու արդեն իսկ իսլամիստները սկսել են պղծել հայկական եկեղեցին ու գերեզմանները: Այս ֆոնի վրա միշտ հիշում եմ Իսրայելի օրինակը, երբ տարածքով Հայաստանից փոքր այս պետությունը կարողանում է օգնության հասնել իր քաղաքացիներին ու ազգընտիներին աշխարհի գրեթե բոլոր մասերում: Իսրայելական ՄԱՍԱԴ ը, մինչև այսօր էլ պատրաստ է պատժել Իսրայելին կամ իր քաղաքացիներին սպառնացողներին: Իսկ ինչով ենք մենք պակաս Իսրայելից? ՈՉ ՄԻ ԲԱՆՈՎ, օրինակ ԽՍՍՀՄ տարիներին հայկական հատուկ ծառայություները լավագույնս վերահսկում էին իրավիճակը մերձավոր արևելքում, Իսրայելա-Լիբանանական պատերազմի ժամանակ (1982թ) հայկական զինաված խմբավորումները ատամներով պահեցին Բեյրութի հայկական թաղամասը և ոչ մի հրեա զինվոր այդ թաղամաս ոտք չկարողացավ դնել, այդ մարտերին իր մկրտությունը ստացավ հետագայում Արցախում աֆղան մոջահեդներին ու ադրբեջանցիների հետ մղած Ժիրայր Սեֆիլյանը, հայկական զորքերն ընդամենը 20-21 տարի առաջ ազատագրում էին ՔԱՂԱՔՆԵՐ ու ոչնչացնում իրենցից մի քանի անգամ ավելի լավ զինված ու թվապես գերազանցող հակառակորդներին: Սրանք ոչ վաղ անցյալի իրադարձություններ են, այս հաղթանակներն ու քաջագորությունները կերտած սերունդն էլ է կենդանի, բայց այսօր մենք շատ անատամ ենք դարձել, մի տեսակ ԴՈՒԽՈՎ չի էլ ՀՀ քաղաքացին ու ՀԱՅԸ, մի տեսակ խեղճացել ենք ազգովի, ոնց որ պառաված լինի մեր երկիրը
Զոհրապ Եգանյան