Հիմա մեկը կարող է ուրախանալ Ղրիմի գրավումով մյուսը տխրել, սակայն դրանք այնքան երկրորդական բաներ են միջազգային հարաբերությունների համար, որ չարժի էլ այդ զգացմունքային ռեակցիաներին անդրադառնալ, իսկ կարևորն այն է, որ միջազգային հարաբերություններում խաղի կանոններ են խախտվել, որի հետևանքները կարող են շատ ավելի ծանր լինել, քան պարզապես տարածքային կորուստները:
Ասածիս վկայությունն այն է, որ արդեն Թուրքիան իրեն թույլ է տալիս մտնել Սիրիրայի տարածք և ի թիվս այլ գյուղերի գրավել նաև Սիրիայի հայկական Քեսաբ գյուղը, որին որևէ միջազգային արձագանք չհետևեց:
Եվ այս ամենը դեռ ծաղիկներ են, իսկ ծաղկեփնջերը իրենց շատ ուշացնել չեն տա...

 

 

Առաքել Սեմիրջյան