Ջենեֆեր Լոպեսն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի կոնքերին ավելորդ սանտիմետրներ չհայտնվեն: Նա հետևողական կերպով այցելում է մարզասրահ, անհատական մարզիչի հետ պարապում տանը, պահպանում է հատուկ սննդակարգ: Հատկապես ինչպիսի՞ն:
Ջենեֆեր Լոպեսն իր ուտելիքի մեջ բացառել է ածխաջրերի առկայությունը: Նա աշխատում է չօգտագործել բրինձ, կարտոֆիլ, մակարոնեղեն: Ջեյ Լոն ուտում է այնպիսի մթերք, որոնք շատ պրոտեին են պարունակում, հատկապես՝ գոլորշով պատրաստված ձկնեձեն և հավի կրծքամիս: Մրգերն ու բանջարեղենը երգչուհին ուտում է միայն հում վիճակում, որպեսզի ստանա առավելագույն քանակությամբ վիտամիններ: Երբեք շաքար չի օգտագործում (անգամ թեյն առանց շաքարավազի է խմում), սուրճ և ալկոհոլ չի խմում: Փոխարենը՝ օրական պարտադիր խմում է 1,5-2 լիտր ջուր:
Ջենեֆերը սնվում է յուրաքանչյուր երեք ժամը մեկ: Առաջին սնունդը երգչուհին ընդունում է վաղ առավոտյան՝ արթնանալուց և կարճ մարզանքից անմիջապես հետո: Ընթրում է 16:00-ին՝ սա օրվա մեջ նրա վերին սնվելն է լինում: Երբեմն լիարժեք ճաշի փոխարեն Ջեյ Լոն խմում է մրգի կամ բանջարեղենի բնական հյութ: Իսկ հոլիվուդյան աստղի սիրած կերակուրը միսո ապուրն է: