Չեխ գարեջրագործները փորձարարական գարեջուր են ստեղծել, որը կարող են օգտագործել շաքարախտով հիվանդները և մարզիկները, ովքեր հետևում են իրենց քաշին, գրում է pravda.ru-ն։
Գարեջուրը ստեղծված է կակտուսի հիման վրա, որն աճում է Մեքսիկայում՝ հայտնի Պոպոկատեպետլ հրաբխի շրջանում։ Նախ մաքրում են կակտուսի փշերը, այնուհետ չորացնում են և փոշիացնում, որից էլ հետագայում պատրաստում են ըմպելիքը։ Առողջ ապրելակերպի կողմնակիցների համար արտադրվում է գարեջրի ոչ ալկոհոլային տարբերակը։
Այժմ Չեխիան բանակցություններ է վարում իր արտադրանքը Ռուսաստան, Ուկրաինա, Մեծ Բրիտանիա և Գերմանիա արտահանելու համար։ Փորձագետների կարծիքով՝ կակտուսից պատրաստված գարեջուրը շատ օգտակար է։