Ֆեյսբուքում հաճախ ես կարդում անմիտ գրառումներ ու զարմանում, որ մարդու ուղեղը կարող է նման հիմարություններ մոգոնել: Մեկ էլ վերջում կարդում ես, որ հեղինակը ոչ թե էդ օգտատերն է, այլ ''տաղանադավոր կամ հանճարեղ'' հռչակված մեկը: Սա նշանակում է, որ բոլոր ժամանակներում իսկական իմաստունները մնացել են ստվերում, իսկ ''խելամիտ'' հռչակվել են ավելի խորամանկ ու իշխանություններին լուրջ ծառայություններ մատուցած պնակալեզ մատնիչները: Այնպես որ, մեջբերումներ անելիս մի մոռացեք, որ այդ անմտությունները կարող են պատահաբար կարդալ ստվերում մնացած իսկապես խելոք մարդիկ, որոնց համար այդ մեջբերումները միայն քմծիծաղ են առաջացնում: Ամբողջ պատմության ընթացքում աշխարհը ղեկավարել են հոգեկան շեղումներ ունեցող մարդիկ, և այդպես էլ շարունակվելու է: ԵՎ սա ճշմարիտ է, քանզի միայն հոգեկան հիվանդը կարող է համարձակվել միլիոնների բախտն ու ճակատագիրը լուծողի դերում հայտնվել:

 

Արմեն Հարութունյան