Ղրիմի թաթարները դժգո՞հ են մնացել Ռուսաստանին միանալու Ղրիմի որոշումից: Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով ուկրաինական լրտավամիջոցներին, տարածել են տեղեկատվություն, թե իբր հիմ էլ Ղրիմի թաթարներն են պատրաստվում օգտվել իրենց ինքնորոշման իրավունքից: Նշեմ, որ նման տեղեկատվությունը տեղ չի գտել, ո´չ ռուսական, ո´չ էլ արևմտյան մամուլում: Այնպս որ հստակ չէ, իրականություն է սա, թե քարոզչություն: Ինչևէ բառացի ներկայացնենք այն հայտնվել է մամուլում: Այսպիսով Ղրիմի թաթարները մեջլիսի նախագահ, Ռուֆատ Չուբարովն իբր հայտարարել է, որ շոտով կհրավիրվի Կուրուլթայ (համազգային հավաք), որի ժամանակ իրենք կքննարկեն իրենց հետագա ինքնորոշման հնարավորությունները: Չուբարովի խոսքերով, թե ինչ ձևաչաով և երբ դա կորոշվի այդ Կուրուլթայի ժամանակ:

Ենթադրենք այս ամենը ճիշտ է: Նախ սկսենք նրանից, որ Ռուսաստանը, ի դեմս Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն դեռ Ղրիմի հանրաքվեից առաջ խոստացել էր Ղրիմի թաթարներին տրամադրել ազագային-մշակութային ինքնավարություն: Այնպես որ, եթե ղրիմի թաթարները հավաքվում են քննարկելու այդ հարցը, ուրեմն թերևս նորմալ է և համաձայնեցված Մոսկվայի հետ, բայց եթե ոչ, ուրեմն հարց է առաջանում, թե ի՞նչ ինքնորշման մասին է խոսքը:

Հիմնականում «ինքնորոշում» տերմինը մեզ մոտ ասոցացվում է ազգային ինքնորշման հետ որի հետևանքով ձևավորվում է առանձին սուբյետկ կենտրոնական իշխանություններից: Եթե Ղրիմի թաթարներիառաջնորդը նկատի է ունցել (եթե ի հարկե հայտարարություն արել է) հենց այդպիսի ինքնորշում ուրեմն ինձ մոտ հարց է առաջանում, թե ի՞նչպես է համայնքը դա պատկերացնում: Այլ կերպ ասած ինձ հետաքրքիր է, թե ո՞ր տարածքում են իրենք պատրաստվում անցկացնել հանրաքվե և ինքնորոշվել այն դեպքում, երբ Ղրիմում գործականում չկա որևէ շրջան, որտեղ այդ համայնքը կազմում է մեծամասնություն. նրանք կոմպակտ չեն : Նրանք ինչ է պատրասվում են ինչ-որ գյո՞ւղ «անկախացնել»: Գաղափար անգամ չունեմ:

Ես ավելի հակված եմ մտածել, որ ղրիմաթաթարական համայնքը որոշել է այսպես կոչված Կուրուլթայ հրավիրել, որպեսզի քննարկեն Մոսկվայի կողմից առաջարկված առաջարկները և հստակեցնել համայնքի հետագա անելիքները: Այլ կերպ ես դա չեմ պատերացնում:

Մյուս կողմից, սակայն անչափ հետաքրքիր է, թե ինչու, ո´չ ուկրաինական, ո´չ էլ առավելևս ադրբեջանական մամուլում ավելի հստակ չի ներկայացվել Ղրիմի թաթարների մեջլիսի նախագահ, Ռուֆատ Չուբարովը հայտարարությունը, որպեսզի մենք այստեղ գուշակություններ չանեինք, թե ինչ է ուզեցել ի վերջո այդ մարդն ասել: Ուկրաինայի կողմից թերևս հասկանլի է, քանի որ ընթանում է տեղեկատվական պատերազմ և նման պայմաններում, թե´ ներքին, թե´ արտաքին լսարանի համար նման կերպ ներկայացնելը ձեռնտու է, բայց ի՞նչ շահ ունի այստեղ Ադրբեջանը: Ինչո՞ւ են ներկայցնում դա այնպես ինչպես, որ ուկրաինական լրատվամիջոցները: Չէ որ իրենք շատ հանգիստ կարող էին ճշտել այդ տեղեկատվություն հենց առաջին ձեռքից' իրենց եղբայր ժողովրդից…

Կարո՞ղ է սա արդյոք լինել թուրք-ադրբեջանական սադրանք թե' ոչ, չգիտեմ, բայց կարող եմ ասել, որ բնավ անհավանական չէ: Ղրիմի հարցում Թուրքիան որպես այդպիսին կարելի է ասել ոչ միայն ոչինչ չշահեց այլև դեռ մի բան էլ կորցրեց'Սև ծովում Ռուսաստանի ներկայության մեծացմամբ: Այնպես որ իրավիճակը սադրելու և Ռուսաստանի համար գլխացավանք ստեծելու համար Թուրքիան կարող է և օգտագործել Ղրիմի թաթարներին:

 

 

Հայկ Թամրազյան