Հայաստանում կա երկու մեծ ջրավազան, մեկը Սևանա լիճը, մյուսը Արարատյան արտեզյան ավազանը, երկուսի կառավարումն էլ մենք հանձնել ենք կառավարությանը, որը իր լիազոր մարմինների միջոցով պարտավոր էր իրականացնել ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը:
Սևանա լիճը 2001 թվին ընդունված Սևանի մասին օրենքով և հատուկ պահպանված տարածքների մասին օրենքով պահպանված է եղել, սահմանված էր տարեկամ առավելագույն թողքերի չափը՝ 170 մլն մ3, ինչպես նաև օրենքում նշված էր, որ բացասական հաշվեկշիռ չի կարող լինել:
Երկրորդ ջրավազանը՝ Արարտյան արտեզյանը, որևէ սահմանափակում չի ունեցել, որի պատճառով արդեն 2007 թվականին ջրօգտագործման ծավալը գերազանցել է թույլատրելի 34.6 մ3/վայրկյան չափը և կազմել 36.4 մ3/վայրկյան: Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ թվերի մասին է խոսքը գնում, հաշվի առեք, որ Երևան մտնում է 15 մ3/վ ջուր, որից մոտ 12մ3/վ կորուստներն են, այսինքն ավելի քան մեկ միլիոն մարդ օգտագործում է ընդամենը 2-3մ3/վ ջուր: Սակայն 2007 թվականին՝ ջրօգտագործման թույլտվությունները տրամադրելու գործընթացը սառեցնելու փոխարեն լիազոր մարմինը սկսում է առավել մեծ ինտենսիվությամբ տրամադրել ջրօգտոգործման թույլտվություններ և 2008-2013 թվականներին ավելի քան 50% ավելացնում է ջրօգտագործման ծավալները: Միայն ձկնաբուծության համար տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների ծավալները աճում են ավելի քան 3 անգամ՝ 12 մ3/վ-ից դառնալով 35.4մ3/վ, (202 ջրօգտագործման թույլտվություն ձկնաբուծության համար ընդհանուր 22.17մ3/վ ծավալով):
Ինչ է տեղի ունենում հետագայում՝
• Արարատյան արտեզյան ավազանում դրական ճնշում ունեցող ստորերկրյա ջրերի տարածքի մակերեսը կրճատվում է 32 760 հա-ից մինչև 10 706 հա:
• 31 համայնք մասամբ կամ ամբողջությամբ զրկվում է ինքնաշատրվանող հորատանցքերով ստացվող ոռոգման և խմելու ջրից:
• Խմելու-կենցաղային և ոռոգման նպատակով օգտագործվող 122 հոր չի շատրվանում:
• Ձկնաբուծության նպատակով հորատված 127 հորատանցք չի շատրվանում:
• Սևջուր-Ակնալիճ աղբյուրների ելքերը կրճատվում են ավելի քան 6 անգամ՝ վտանգելով Մեծամորի ատոմակայանի աշխատանքն ու 29 համայնքների 8180 հա հողատարածքների ոռոգումը:
• Մասիսի տարածաշրջանում մակարդակները նվազում են 3,9-15,0 մետրով, ջրերի ծախսի 43,7-198,0 լ/վրկ նվազումով
• Էջմիածնի տարածաշրջանում ստորերկրյա ջրերի մակարդակները հորատանցքերում նվազում 2,5-11,7 մետրով, ջրերի ծախսի 34,0-168,0 լ/վրկ նվազումով
• Հորատանցքերի միջև սահմանված 400-1000 մ հեռավորությունը չպահպանելու արդյունքում ջրատար հորիզոնների միջև գոյություն ունեցող բնական հիդրավլիկ կապի արհեստական խախտում , ինչը հանգեցում է ջրերի քիմիական կազմի փոփոխությանը՝ ջրերի հանքայնացման 0,3 գ/լ-ով ավելացմամբ
• Ոռոգման նորմայի 10-20% ավելացում և այլն

Ինչ է առաջարկում կառավարությունը՝ արդյոք գտնել կառավարման թերությունները, բացերը, պատասխանատուներին՝ ՈՉ, կառավարությունը առաջարկում է ..... ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

!!!! ջրի պահանջարկը բավարարելու նպատակով ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ 77,2 մլն. մ3 ծավալով լրացուցիչ ջրի բացթողում !!!

 

 

Էրիկ Գրիգորյան