Ողբերգությունը ոչ թե նրանումն է, որ Ռուսաստանը ուզում է կլանել Հայաստանին (ցանկացած պետություն այս կամ այն ձևով փորձում է կլանել և իր ազդեցության գոտում պահել այլոց), և անգամ մեծ ողբերգություն չէ այն, որ Ռուսաստանում բնակվող հայերի մեծամասնությունը դրա կողմնակիցն են (քանի որ նրանց ճնշողղ մեծամասնությունը հանդիսանում են Ռուսաստանի քաղաքացիներ, ռոսսիյանիններ, և ըստ դրա աշխարհին նայում են Կրեմլի պատուհաններից ու իրենց նոր հայրենիքի շահերից, առավել ևս որ որևէ լուրջ այլընտրանքային գաղափարախոսություն մենք այդպես էլ սփյուռքին չառաջարկեցինք): Բուն ողբերգությունը նրանումն է, որ եթե այս պահին Հայաստանի Հանրապետությունում (Հայաստան & Արցախ) անցկացվի ազատ հանրաքվե, Ռուսաստանին միանալու հարցարդմամբ, ապա արդյունը կլինի բավականին մշուշոտ, քանի որ 1991 թվականից ի վեր մենք այդպես էլ չկարողացանք հանրությանը մատուցել ակնախության և անկախ Հայաստանի զարգացման մի այնպիսի մոդել, որը գայթակղիչ լինի մեծամասնության համար և որի համար մարդիկ պատրաստ լինեն կանգնել մինչև վերջ...
Արգիշտի Կիվիրյան