«Sony World» 2014 լուսանկարչության մրցույթը արդեն ամփոփվել է, ու հաղթող լուսանկարներն արդեն հայտնի են: Ամբողջ աշխարհից ավելի քան 70.000 լուսանկարիչների կողմից ներկայացված 139.554 լուսանկարներից ժյուրին արդեն ընտրել է լավագույնները, դե իսկ վերջնական հաղթողները կհայտարարվեն ապրիլի 30-ին՝ «Sony World» 2014 ֆոտոմրցույթի հանդիսավոր մրցանակաբաշխությանը: Տարվա լուսանկարիչ անվանակարգի հաղթողը 5000 դոլար մրցանակ կստանա: Իսկ մինչ այդ ձեզ ենք ներկայացնում տարբեր այլ անվանակարգերում հաղթած լուսանկարները:

 

© Chi Hung Cheung Հոնկոնգ: Լուսանկարն արվել է Քենիայում:

© Chi Hung Cheung Հոնկոնգ: Մակուում տեղի ունեցող «Կրակե վիշապը» փառատոն:

© Milko Torres Ramirez Պերու: Տղամարդը փուչիկներ է վաճառում Լիմայի գերեզմանատանը:

© Ngai-bun Wong Չինաստան: Ձիերի մարտ Չինաստանի Ռոնգշուի բնակավայրում:

© Chen Li, Չինաստան: Չինաստանի Ֆենիքս բնակավայրում քայլում են անձրևի տակ՝ քարե կամրջի վրայով:

© Mateusz Baj, Լեհաստան: Ուկրաինացի կինը իր ձիու հետ:

© Holger Schmidtke, Գերմանիա: Սանդուղքներ Քյոլնում:

© Joyce Le Mesurier, Սինգապուր: Բութանում Տամշինգ Լախանգ փառատոնի ժամանակ տղան փորձում է պարից հետո հանգստացող պարողի դիմակը:

© Ivan Pedretti, Իտալիա: Սարդինիա կղզու փարոսը և Ծիր Կաթինը:

© Anastasia Zhetvina, Ռուսաստան:

© Lise Sundberg, Նորվեգիա:

© Turjoy Chowdhury, Բանգլադեշ: Դաքայի երկաթուղային գծերի մոտ ապրող երեխաներից մեկը կերակրում է մյուսին:

© Gert van den Bosch, Նիդերլանդենր: Պոնին:

© Rafael Gutierrez Garitano, Իսպանիա: Մարդիկ Սահարա անապատով անցնող երկաթուղու տեղափոխող երկաթի հանքանյութի վրա նստած մեկնում են Նոուադհիբոու: Երկաթուղու գծերի երկարությունը ընդհանուր առմամբ 2.5 կմ է ու համարվում է աշխարհի ամենաերկար գնացքներից մեկը:

© Wolfgang Weinhardt, Գերմանիա: Ուխտագնացները Հնդկաստանի Մահա Կումբհ Մելայի կամուրջներին:

© Neville Jones, Ավստրալիա: Ձկնորսը Չինաստանի Լի գետի վրա:

© Vlad Eftenie, Ռումինիա: Բուխարեստի Տուրդա բուլվարի տրամվայի կայարանը:

© Doralisa Romero, Արգենտինա: Բուենոս Այրեսի Վիլլա Էպեկուենի փլատակները:

© Valerie Labadie, Ֆրանսիա: Վանուատուի Ռատապ գյուղի սաա ցեղի երեխանենրը:

© Theo de Witte, Նիդերլանդներ: 17-րդ դարի տեսարան Դուարսգրախտ գյուղից:

© Daniel Choi, Սինգապուր: Տներ՝ կառուցված Ջալան Բուկիտ Հո Սուի կողմից:

© Alpay Erdem, Թուրքիա: Ցեխի լոգանք:

© Paulina Metzscher, Գերմանիա: Աղջիկը գիշերային գնացքում, Չինաստան:

© Hairul Azizi Harun, Մալազիա: Մալազիայի Փահանգի Քուանթան գյուղում: