27-ամյա Արմեն գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կնոջ Լաուրա Վարդանյանի հետ Երևան քաղաքի Բաղրամյան փողոցով քայլելիս իրենց հանդիպակաց  ուղղությամբ եկող Համլետ Մանուկյանն ու Գուրգեն Գոլեցյանը, հավասարվելով նրանց, նրա և իր իկնոջ հասցեին վիրավորական արտահայտություն են արել, թե՝ «Էս ինչ լավն ա, ու էս հավի հետ»: Դրանից մեկ ժամ անց նշված հողի վրա Ա. Գրիգորյանը երկու եղբայրների հետ նույն վայրում վիճաբանության հետ է մտել նրանց հետ, որն ավարտվել է միմյանց ծեծկռտուքի ենթարկելով:

Այս մասին Uxekic.com-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: Ծեծկռտուքից հետո Ա. Գրիգորյանից վրեժխնդիր լինելու նպատակով Համլետ Մանուկյանը, Արամ Գոլեցյանը, Գագիկ Ապերյանը, Համլետ Հակոբյանը, Արման Զատիկյանը և քննությամբ դեռևս չպարզված այլ անձինք, իմանալով Ա, Գրիգորյանի բնակության հասցեն, գնացել են Երևան քաղաքի Կատովսկի փողոցի 23 տան դիմաց, որտեղ Համլետ Մանուկյանը, Արամ Գոլեցյանը, Գագիկ Ապերյանը և քննությամբ դեռևս չպարզված անձինք Ա. Գրիգորյանի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, շուրջ 20 րոպե սեռական բնույթի հայհոյանքներ են տվել՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտել Ա. Գրիգորյանի ընտանիքի անդամների և շրջակա տներից դուրս եկած բնակիչների նկատմամբ, կատարել են խուլիգանություն:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում