Աշխարհը փոխվում է, իսկ մեր լիբերալները դա չեն նկատում: Պարոնայք ազատատենչ ու ռսի սապոգատյացներ ջան, վերջացավ մի ամբողջ աշխարհաքաղաքական դարաշրջան ու հիմա ուժերի բալանսը նորից փոխվում է՝ իր հետ փոխելով խողի կանոնները:
Ախր տնաշենի տղերք, նենց մի վայնասուն եք բարձրացրել Ուկրաինայի տարածքային ամբողջականության ու Սերժի շտապողականության մասին, որ անգամ ուկրաինացիները զարմացած կլինեն:
Մի՞թե դուք չեք հասկանում, որ Ղրիմի միացումից հետո առնվազն մոտակա մի քանի տարին Արևմուտքը և այդ թվում Մինսկի Խմբի երեք համանախագահող երկրներից երկուսը՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, սրբություն են դարձնելու տարածքային ամբողջականության սկզբունքը ու մենք պարզապես այլընտրանք չունենք և չենք կարող օր առաջ Ռուսաստանին չսատարենք, քանզի եթե հիմա լոյալ չգտնվեցինք, ապա Ռուսաստանը մեզ դա կհիշեցնի ու երբ վաղը Ֆրանսիան ու ԱՄՆ-ը սկսեն պրեսսինգ անել՝ Միջազգային իրավունքի իրենց ձեռնտու նորմն անցկացնելու մասով, մենք չենք ունենա այդ ճնշումը կոմպենսացնող Ռուսաստանի գործոնը:
Ախր չի կարելի այդքան կուրանալ կեղծ արժեքններով ու անկեղծ և անթաքույց ռուսատյացությունից: Այս ամենը չհասկանալու համար պետք է կամ տկարամիտ լինել, կամ էլ ատել սեփական ազգդ: Հերիք է ի լուր աշխարհի բարձրաձայնեք թեզեր, որոնք մեկին մեկ համընկնում են ադրբեջանականների հետ, որովհետև ոչ ապուշ լինելն է հարգի, ոչ էլ առավել ևս ծախու դավաճան լինելը: Ղրիմի հարցով ռուսաստանին զորակցելով մարդիկ ոչ այնքան Ռուսաստանին են զորաակցում, ինչքան Հայաստանին:
Գեղամ Ասլամազյան