Ուկրաինայի ճգնաժամով պայմանավորված կար վարկած, որ գերտերությունների տարաձայնությունների պատճառով Իրանը կարող էր մանևրել միջուկային ծրագրի շուրջ երեքշաբթի օրը Վիենայում մեկնարկած բանակցությունների ժամանակ: Առավելևս մեծ էր մտահոգութկուը, որ Ռուսաստանը կարող էր մեղմացնել իր դիրքորոշումը Իրանի նկատմամբ կապված հենց ուրանի հարստացման համար ցենտրիֆուգների քանակի և դրանց հետագա կառուցման վերաբերյալ: Սակայն վերջին օրերին տեղի ունեցած բանակցություններից հետո, ինչպես տեղեկացնում է WashingtonPost-ը, վկայակոչելով ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայքլ Մենին, ով նաև կորդինացնում է վեցնյակի (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) բանակցությունները Իրանի հետ: Մենը մասնավորապես ասել է, որ չի նկատել Ուկրաինայի շուրջ ծավալվող դեպքերի բացասական անդրադարձը Իրանի միջուկային խնդրի բանակցությունների վրա:
Բանն այն է, որ վեցնյակի բոլոր երկրները սենց թե նենց կարծես միակարծիք են, որ Իրանը չպետք է ձեռք բերի միջուկային զենք, բայց որոշակի մարտավարական հարցերում միասնականություն այնուամենայնիվ չկա: Օրինակ Արևմուտքը պնդում է, որ Իրանին բավարար կլինի ունենալ շուրջ 2000 ցենտրիֆուգ խաղաղ նպատակներով օգտագործելու համար, լինի դա բժշկական, թե այլ բնագավառներում: Այժմ, սակայն Իրանը ըստ տարբեր վարկածների ունի շուրջ 9000 ցենտրիֆուգ և պատրաստվում է շարունակել դրանց կառուցումը: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այդ երկիրը, որպես այդպիսին, ոչ մի անգամ հստակ չի արտահայտվել ցենտրիֆուգների քանակի վերաբերյալ: Հենց այստեղ էր, որ կար մտավախություն արևմտյան պաշտոնյաների շրջանում, որ Ռուսաստանը կարող է այդ հարցում «մեղմ» դիրքորոշումը որդեգրել Իրանի հանդեպ, և մեծացներ Իրանի ախորժակը'վնաս հասցնելով բանակցային ամբողջ գործընթացին:
Չնայած այն լավատեսութայնը, որը արտահայտում է Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայքլ Մենը հարկ է նշել, որ այսքանով Իրանի հետ վեցնյակի բանակցությունները դեռ չեն ավարտվել: Ասեմ ավելին բանակցությունների հաջորդ փուլը տեղի է ունենալու ապրիլի 7-ից 9-ը Վիենայում: Իսկ մինչ այդ դեռ շատ ջրեր կհոսեն Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Այնպես որ դեռ վաղ է խոսել վեցնյակի միասնական և վճռական դիրքորոշման մասին:
Մյուս կողմից չեմ կարծում, որ Ռուսաստանը պատրաստ է չափից ավել երես տալ Իրանին, և փաստացի, զուտ ի հեճուկս Արևմուտքի, հնարավորություն ստեղծի Իրանի համար, որպեսզի այդ երկիրը ձեռք բերի միջուկային զենք: Ի վերջո Ռուսաստանի պես պետությունը չի կարող մանկապարտեզային մակարդակի, կապրիզային տրամաբանությամբ մոտենալ նման կարևորություն ունեցող միջազգային հարցերին: Այլ բան է, որ կախված միջազգային իրադրությունից, Իրանը կփորձի որոշակի դիվիդենտներ շահել և հնարավորինս պահպանել օրինակ այն ենթակառուվածքները, որոնք մինչ այժմ ջանասիրաբար կառուցել, ստեղծել են այդ երկրում, և հնարավորինս քիչ զիջել բանակցային սեղանին: Բայց միևնույն ժամանակ չեմ էլ կարծում, որ Իրանում իրատես չեն և չեն հասկանում, որ ստեղծված իրավիճակում պետք է նաև սերտորեն աշխատել Արևմուտքի հետ և օրինակ ակնարկել հետագա էնէրգետիկ սերտ համագործակցության հնարավոր հեռանկարի մասին, որը որ կարող է առանցքային դեր խաղալ Ռուսաստանից էներգետիկ կախվածության թուլացման առումով:
Դրանից բացի Իրանում թերևս գնահատում են այն, որ այսօրվա դրությամբ իրենց հանդեպ պատժամիջոցների որոշակի թուլացումը, թույլ է տվել տնտեսությանը մի քիչ շունչ քաշել: Ինչքան էլ Իրանում պնդեն, որ իրենք կարող են շարունակել և արդյունավտ կերպով կայուն զաքրգանալ պատժամիջոցների առկայության պարագայում, փաստ է, որ վերջին շրջանում այս երկրի տնտեսությունը սկսել է անկում ապրել, էլ չեմ ասում այն մասին, որ արտարժույթը լրջորեն դեվալվացիայի է ենթարկվում և ազդում բնկաչության գնողունակության մակարդակի վրա:
Այնպես, որ չգիտեմ, թե ռուսները մեկ ամիս անց ինչ դիրքրոշում կընդունեն Իրանի հանդեպ, բայց պետք է հստակ հասկանալ նաև, որ Իրանը չի գնա բացահայտ սադրանքների' ելնելով իր իսկ ազգային շահերից: Իրանը չի կարող հավերժ դիմակայել Արևմուտքի պատժամիջոցներին, առավելևս, եթե դրանք կրկին վերանայվեն և ավելի խստացվեն:
Հայկ Թամրազյան